Ադրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ․ պատմության այս օրը (18 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ալյասկա՝ Ալյասկայի օր, Ադրբեջան՝ Անկախության օր, Խորվաթիա՝
Փողկապի օր, Ուզբեկստան՝ Սամարկանդ քաղաքի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1809- վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):
1895– Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:
1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:
1958 –ծնվել է տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
1974– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:
1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):
1984- վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս-գիտնական Վիկտոր Աբիյանցը:
1989-Բաքվի մոտ վթարի է ենթարկվել հայ-ադրբեջանական շփման գծից առաջադրանքը կատարած դեսանտայիններով բեռնված տրանսպորտային Ил-76 ինքնաթիռը, զոհվել են բոլորը՝ ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները և 48 դեսանտայինները:
2005- Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր առաջին մարդահամարն է անց կացվել:
2007- Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն 25 հազար դրամ, իսկ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:
2008- վերաբացվեց է վերանորոգված Սիրահարների այգին, որը Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով և առաջիկա 17 տարիների ընթացքում այգու բոլոր կարիքները կհոգա «Պողոսյան» հիմնադրամը:
2011-ԱՊՀ-ի ութ երկրներ (այդ թվում Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել:
2012-Մայր Աթոռում բացվել է նորակառույց մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանները և ձեռագրատունը։
2017- կալանավայրի ընդհանուր խցում (չնյած վատառողջ վիճակին) վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
2018- տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:
- վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը մարտերը շարունակվել են, ադրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ և գրավել այն:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
31 —բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցիի Էլիան Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը:
1009 — «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի Եկեղեցին:
1356– կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:
1667 —Ամերիկայում հոլլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա Բրուկլին):
1706– ծնվել է իտալացի երգահան, բազամթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:
1723 —Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:
1741 –ծնվել է ֆրանսիացի բանակի գեներալ և գրող Շոդերլո դը Լակլոնը:
1777 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1825 —անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:
1859– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:
1867– ԱՄՆ-ը Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան, վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլլար:
1892– շահագործման է հանձվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը` Չիկագո-Նյու Յորք հեռախոսագիծը:
1896 — «Նյու-Յորք Ջորնել» ամսագրում հայտնվել է առջաջին կոմիքսը:
1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական E-3 սուզանավը խորտակվել է գերմանական U-27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով: Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:
1922– ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:
1924 —ՍՍՀՄ-ում Սովնարկոմատը որոշում է ընդունել բնակչության ծաղկի դեմ պարտադիր պատվաստումների մասին:
1931– վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:
1941 —Տոկիոյում ձերբակալվել է սեվետական հետախույզ Ռիխարդ Զորգեն:
1944- Հայրենական մեծ պատերազմի ժամնանակ սովետական զորքերը մտել են Չեխոսլովակիա:
1947 —ՍՍՀՄ-ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկում:
1960 թ. – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը:
1963 —Ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:
1968- Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8մ 90 սմ:
2000 —սկսվել է խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերբհանումը:
2007 - Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն և ևս 150 մարդ:
Կ. Խաչիկյան