Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստամբուլում այսօր կայանալու է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև` տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։ Վրաստանը, ինչպես միշտ, հրաժարվել է մասնակցել հարթակի աշխատանքներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա, բայց չեն նշում, թե ում հետ: Փոխարենը թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միրզոյանը և մյուս ԱԳ նախարարները հանդիպելու են Էրդողանին, իսկ Միրզոյանը նաև առանձին հանդիպում կունենա Հաքան Ֆիդանի հետ։

Թուրքիայի նախագահի գրասենյակից նշել են, որ Էրդողանի և Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այսօր երեկոյան և փակ կլինի լրատվամիջոցների համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, թե ԱԳ նախարարների հանդիպմանը Հաքան Ֆիդանն իր ելույթում կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին, կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ «Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել Է գործակալության զրուցակիցը։ Դե իսկ ՀՀ իշխանություններին նվաստացման հերթական արարն է սպասվում, այս անգամ` արտգործնախարարի մակարդակով։ 

Նաիրա Հունանյան

Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենադիտված