Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան հրավիրել էր բրիֆինգ, որի բանախոսներն էին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար ու կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը։

Նրանք կրկին անդրադարձել են Նախիջևանին սահմանակից տարածքում (Երասխում) Հայաստանի կողմից մետալուրգիական գործարանի դադարեցված շինարարությանը, որն, ըստ իրենց, անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 1991թ. կոնվենցիայի «կոպտագույն խախտում էր» (Էսպոյի կոնվենցիա): Եվ հերթական անգամ նշեցին, որ հենց ադրբեջանական կողմի բողոքներից հետո են կասեցվել շինարարական աշխատանքները։ Ամին Մամեդովը նշել է, որ թեև Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի անդամ է, սակայն չի պահպանում այն։

«Այդ կոնվենցիային միացած երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է իրականացնել բնապահպանական գնահատում անդրսահմանային համատեքստում: Եթե երկիրն արդյունաբերական և տնտեսական գործունեություն է իրականացնում հարևան պետության սահմանին մոտ գտնվող տարածքում, նա պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը և հարևան պետության կառավարությանը»,- ասել է նա։

Որոշ ժամանակ առաջ էլ՝ սեպտեմբերի 12ին «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էին գրեթե նույն հարցերի շրջանակին։ Ամենայն հավանականությամբ, նման ակտիվությունը կապված է գալիք COP 29-ի հետ, որին ընդառաջ ադրբեջանական մեդիաներում շատ ակտիվ «տաքացվում» է Հայաստանի հանքարդյունաբերության կողմից պատճառված «ահռելի» վնասների մասին օրակարգը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ ավիրելն է։

Ադրբեջանցի պաշտոնյաները և պատգամավորները մեկ անգամ չէ, որ նշել են՝ COP 29-ի ընթացքում բարձրաձայնվելու են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից անդրսահմանային գոտում գտնվող Ողջի գետին պատճառված բնապահպանական «ծանր» վնասների, ինչպես նաև «ազատագրված» տարածքներում ՀՀ-ի կողմից շուրջ 30 տարի «իրականացված էկոցիդի» մասին։ Ըստ Մամեդովի, 2023 թ. «Azercosmos»-ը ներկայացրել է արբանյակային պատկերներ, որոնք արտացոլում են ավելի քան 20 հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ Հայաստանի «պայմանական» սահմանին։ Արբանյակային պատկերների հիման վրա նյութ է պատրաստվել Ադրբեջանին սահմանակից շրջաններում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, որը հրապարակվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ համատեղ։ «Կոալիցիայի պահանջն է, որ Հայաստանը թույլ տա ինչպես Ադրբեջանից, այնպես էլ այլ երկրներից մասնագետներին այցելել հանքարդյունաբերական օբյեկտների արտադրական տարածքներ՝ այնտեղ մոնիթորինգ իրականացնելու համար»,- շեշտել է նա։

Նաև հավելել է, որ ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում գործող մի քանի ՀԿ-ներ բողոքեցին «իրենց պատմական հողի» վրա գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, իսկ իրենց կոալիցիայի հայտնած համերաշխությունից հետո Հայաստանում այդ ՀԿ-ներին մեղադրել են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ։ Նշենք, որ Ամին Մամեդովը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը բավականին հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական մեդիատիրույթում։ Նա պարբերաբար մանիպուլ յատիվ բնույթի հայտարարություններ է անում Ամուլսարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի տված «ահռելի բնապահպանական վնասների» մասին։

Վերոնշյալ կոալիցիայի համահիմնադիր Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի 26 հանքարդյունաբերական ընկերություններից 12-ը տեղակայված են, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրում», ինչը ստեղծում է բնապահպանական ռիսկեր։ Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանը վավերացնի ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան։ «Ես վստահ եմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի կառավարությունը պնդելու է Հայաստանի միացումը նշված կոնվենցիային և համատեղ կառույցի ստեղծումը սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման համար։

Կարևոր է, որ Ադրբեջանի քաղաքացիական ՀԿ-ները շարունակեն իրենց ջանքերը Հայաստանի ՀԿ-ների հետ կառուցողական համագործակցություն հաստատելու ուղղությամբ՝ վերջերս համաձայնեցված գոտում (նկատի ունի Ամուլսարը -խմբ.) բնապահպանական իրավիճակի համատեղ մոնիթորինգի համար»,հայտնել է նա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող և ֆինանսավորվող ադրբեջանցի «բնապահպանները» վաղուց են օգտագործում տեղական ՀԿ-ների տեքստերը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ։ Նրանք ակտիվ հակաքարոզչություն են ծավալել Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ՝ նպատակ ունենալով դադարեցնել այդ ընկերությունների գործունեությունը և զրկելով Հայաստանն ամենաեկամտաբեր ոլորտից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատարը և համածառայակիցըԼավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ են փոխանակել «95-ը 95-ի դիմաց» սկզբունքովՎրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ ԿոբախիձեCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՀայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իԷրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBCՆԱՏՕ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի․ ՇոլցՈչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ Բաքվի բռնապետական վարչախումբը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․Վարդան ՈսկանյանՄիրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբՀայաստանում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ IRI-ն է հարցում անցկացրելՍյունիքում՝ Խոտ-Որոտան ճանապարհին պայթեցումներ են անելուԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժածԷրդողանը հանդիպել է «3+3» հարթակի արտգործնախարարների հետՄեկնարկել է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլը՝ Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբԻրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿԵվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացըԷդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետոՄեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացելՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվիԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչՍիմոնյանն ու Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերինՀայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբանԳագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ․ 168.amՀայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թnւրքական կողմի հետ․ Սերգեյ Լավրով 24 ժամ առանց ջրի․ հասցեներՏՏ ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ ոստիկանությունՏիգրանաշենում դասը չսովորած երեխային ապտակել են․ մանրամասներԳարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են Երևանում 40 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներինՋերմաստիճանն էլ ավելի կնվազի․ որ մարզերում կշարունակի ձյուն տեղալՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Փյունիկի» դեմ «Նոայի» դիմումը. ինչ է հայտնի Ֆանսահայ հայտնի կոմպոզիտոր Կարպիս Ապրիկյանը մահացել է Ոստիկանությունը հորդորում էԱդրբեջանը Հայաստանին խաղաղության համար նոր նախապայմաններ է առաջադրել Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ Սարսափելի վթարի հետևանքով Ամուրի մարզում 4 հոգի է մահացելՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ. Կենտրոնական բանկՔյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկելԻ՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի ՄիրզոյանինԲաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ
Ամենադիտված