Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ քննարկումները չեն դադարում: Այն սահմանում է քրեական պատասխանատվություն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Ի՞նչ է ասում միջազգային իրավական փորձը նյութապես շահագրգռելու մասով: 2024 թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Զեկույցը նշել է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Շեշտել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի անունը, մտահոգություն հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործել են նրան քաղաքականապես պատժելու նպատակով: Ըստ իրավաբանների, Քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է ոչ միայն միջազգային կոնվենցիաներին, այլ ինքնին հակասահմանադրական է: Նյութապես շահագրգռելը հանցագործություն չէ, Քրեական օրենսգրքում որևէ հստակ ձևակերպում չկա «նյութապես շահագրգռել» տերմինի հետ կապված: Հանրահավաքին մասնակցելը հանցագործություն չէ, հավաքների ազատությունը երաշխավորում է Հայաստանի Սահմանադրությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը հանցագործություն:

Ի դեպ, Քրեական օրենսգրքում այս հոդվածի լրացումը տեղի է ունեցել դեռևս 2021 թ.-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «թեթև ձեռքով», սակայն 2022 թ.-ին ընդունվող Քրեական օրենսգրքում այս դրույթը չպետք է ներառված լիներ: Բայց օրենսգրքի ընդունումից մի քանի օր առաջ 236-րդ հոդվածի լրացման քննարկման հարցը ներառվեց Ազգային ժողովի օրակարգ, արագացված կարգով այն ընդունվեց, մեր երկրի նախագահն էլ ստորագրեց: Հիմա անդրադառնանք հոդվածի նշված մասի հակասահմանադրական լինելուն: ԵԽԽՎ զեկույցից հետո, որն արդեն իսկ հիշատակեցինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դիտարկել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Պատգամավորները մի քանի հարցադրմամբ էին դիմել ՍԴին, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով չի՞ հակասում Սահմանադրության 44րդ հոդվածին, այն հավաքների ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակո՞ւմ է: Պատգամավորները բարձրացրել էին նաև 236-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական որոշակիության հարցը, ինչպես նաև՝ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային: Ներկայացված հիմնավորումներում նշված է՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերին:

Դրանք վերաբերում են հավաքների ազատությանը: Հաջորդիվ ընդգծել էին, որ Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին: Բարձրացվել է «նյութապես շահագրգռել» տերմինի որոշակիության խնդիրը: Բացի դա, ՍԴ ներկայացված դիմումի մեջ պատգամավորները փաստարկել էին, որ նույն դրույթն առերևույթ հակասում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածին, այն է՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», բացի դա՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

Ներկայացված դիմումի մեջ հղում է արված Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռներին: Պատգամավորներն ընդգծել են, որ Եվրոպական խորհրդին անդամակցող բոլոր մյուս երկրների քրեական, ինչպես նաև խաղաղ հավաքների կարգավորմանը նվիրված օրենսդրական ակտերում բացակայում են նույնաբնույթ իրավական նորմեր։ Սահմանադրական դատարանն այս հարցով հոկտեմբերի 15-ին պետք է վճիռ կայացներ: Բայց Բարձրագույն դատարանը որոշում է գնալ այլ ճանապարհով: Հոկտեմբերի 11-ին կասեցնում է այդ հարցի հետագա քննարկումը և դիմում Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով նրան խորհրդատվական կարծիք տրամադրել, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահո՞ւնչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:

Հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում հնչած դիրքորոշումները, եվրոպական կոնվենցիաներին հակասող դրույթները՝ մեծ չէ՞ հավանականությունը, որ կհնչի նույն կարծիքը՝ սա հանցակազմ չպարունակող գործողություն է, դեմ ենք սրա քրեականացմանը: Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել Ավետիք Չալաբյանի անունը: Նրա գործը ցույց է տալիս նշված հոդվածի այս քննարկվող դրույթի բոլոր խութերը: 2022 թ.-ի մայիսի 14-ին Չալաբյանը կալանավորվեց: Հետո սկսվեց դատական նիստերի երկար շղթան, որի հանգուցալուծումը, կարծես թե, մոտենում է:

«Փաստը» վերջերս առիթ ունեցել էր անդրադառնալու թեմային: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չալաբյանի պաշտպանական թիմը դատարանում հստակ քայլերով գնում է նրա անմեղությունն ապացուցելու ճանապարհով: Եթե Ավետիք Չալաբյանն այսօր ազատության մեջ է մասնակցում դատական նիստերին, ապա նույն «բախտավորությունը» չունի Դաշնակցության ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն հոդվածով և արդեն չորս ամիս է՝ անազատության մեջ է: Ստացվում է, որ 2018 թ.-ին «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ: Շատերն են համոզված, որ արդարությունը միանշանակ վերականգնվելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ցավալի է, որ Սահմանադրական դատարանը, լինելով Հայաստանում արդարադատության բարձրագույն մարմինը, իր մեջ ուժ չգտավ հակասահմանադրական ճանաչելու Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը և իր բաժին պատասխանատվությունը կարծես փոխանցեց Վենետիկի հանձնաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի. պատմության այս օրը (19 հոկտեմբեր)Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվելՁյուն և բուք․ իրավիճակը՝ Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»Իրազեկում․ հազարավոր բնակիչներ 5 օր առանց գազի կմնանԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհում. «Փաստ»«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատարը և համածառայակիցըԼավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»Կապանում իրավիճակը թեժանում է. «Հրապարակ» Սեւանի ափի ճեմուղին չկա, բայց գումարները արդեն հատկացվել են. «Ժողովուրդ» «Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից. «Հրապարակ» Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի, ինչո՞ւ. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ-ին․ «Հրապարակ» Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ» Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ են փոխանակել «95-ը 95-ի դիմաց» սկզբունքովՎրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ ԿոբախիձեCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՀայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իԷրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBCՆԱՏՕ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի․ ՇոլցՈչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ Բաքվի բռնապետական վարչախումբը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․Վարդան ՈսկանյանՄիրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբՀայաստանում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ IRI-ն է հարցում անցկացրելՍյունիքում՝ Խոտ-Որոտան ճանապարհին պայթեցումներ են անելուԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժածԷրդողանը հանդիպել է «3+3» հարթակի արտգործնախարարների հետՄեկնարկել է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլը՝ Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբԻրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿԵվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացըԷդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետոՄեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացելՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվիԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչՍիմոնյանն ու Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերինՀայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբանԳագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ․ 168.amՀայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թnւրքական կողմի հետ․ Սերգեյ Լավրով 24 ժամ առանց ջրի․ հասցեներՏՏ ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ ոստիկանություն
Ամենադիտված