Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանայի և եղբոր՝ Էդուարդի տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը՝ երկու տարի: Քույրիկն ավագն է և հիշում է եղբոր մանկությունն ու պատանեկությունը, նրա հետ անցկացրած ամեն ակնթարթը: Ասում է՝ եղբայրը շատ մեծ դժվարությամբ է լույս աշխարհ եկել: «4,5 կիլոգրամ քաշ է ունեցել Էդուարդը: Անգամ ինչ-որ պահի բժիշկները երկընտրանքի առջև են կանգնել և դիմել են հայրիկիս՝ կա՛մ մայրիկի կյանքը պիտի փրկեին, կա՛մ երեխայի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն բժիշկները չեն ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիանան:

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ նշում է՝ նա շատ հանգիստ, զուսպ, համեստ երեխա էր: «Երբեք չի ներքաշվել վեճերի ու կռիվների մեջ: Երբեք որևէ մեկին նեղություն չի տվել որպես երեխա, նույն կերպ էր նաև ավելի հասուն տարիքում: Շատ գաղտնապահ էր, և իրենից որևէ բան իմանալ չէիր կարող: Տարիքով փոքրն ինքն էր, բայց միշտ իր հետ հաշվի էի նստում, չէի կարող առանց իր իմացության որևէ բան անել: Անպայման պետք է իր կարծիքն ասեր: Գուցե նաև այդ հասունությունն էր պատճառը, որ սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ»: Էդուարդը սովորել է Փոքր Վեդու՝ Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Արտաշատի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժին։ Լիանան ասում է՝ եղբայրը գերազանց չէր սովորում: «Իր սերն ու հետաքրքրությունն ուղղված էին մեքենաներին, ուզում էր դրանց վերանորոգման հարցում հմտանալ: Ինձ ու մայրիկին էլ միշտ ասում էր՝ քոլեջն ավարտելուց հետո սովորելու եմ «Սև շենքում»: Արդեն ծառայելու շրջանում որոշել էին, որ մի քանի ընկերներով պետք է գնան Ռուսաստան, միասին բիզնես հիմնելու գաղափար ունեին: Ասում էր՝ զորացրվեմ, մեկնելու եմ Ռուսաստան, զբաղվենք մեր գաղափարի իրագործմամբ, հետո արդեն կանցնեմ մնացյալ հարցերին»: Էդուարդի նպատակները շատ էին, բազմագույն, ու հետաքրքիր կյանքն առջևում էր: Էդուարդը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 11ին։

Ծառայել է Ճամբարակում, այնուհետև՝ Ջերմուկում։ Լիանան պատմում է՝ հայրիկը 1995 թ.-ին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Այգեպարում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: «Ընտանիքին նրա մահվան լուրն էին հասցրել: Բայց մինչև տատիկս ու պապիկս հասել էին հիվանդանոց, բժիշկների շնորհիվ հայրիկս, կարծես, վերակենդանացել էր: 2020 թ մարտի 10-ին, երբ դեռ պատերազմ չկար, հորեղբորս տղան՝ Զոհրաբ Սիանոսյանը, որը նոր-նոր անցել էր պայմանագրային զինծառայության, զոհվեց Երասխում: Թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել, գլխի շրջանում ստացած վիրավորումից միանգամից մահացել էր: Իր երկու դասընկերները զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Էդուարդն անասելի ծանր էր տանում նրանց մահը: 44-օրյա պատերազմում զոհվել է նաև մեր քեռու տղան՝ Նարեկ Սահակյանը: Էդուարդը ոչ մի արարողության չմասնակցեց, ասում էր՝ չեմ կարող այդ ամենը տեսնել: Հոգեբանորեն բավականին ծանր վիճակում էր: Իր ներսում վրեժ լուծելու միտքը կար: Անընդհատ ասում էր՝ իմացեք, եթե մի բան լինի, հետ չեմ գալու, մինչև վերջ կգնամ»: Լիանան նշում է՝ եղբոր ծառայությունը շատ լավ է անցել: «Վերջին արձակուրդին, երբ արդեն պետք է զորամաս վերադառնար, արագ-արագ հագնվում էր, մայրիկս ասաց՝ Էդո՛ ջան, ինչի՞ ես շտապում, պատասխանեց՝ մա՛մ ջան, շուտ հագնվեմ, գնամ տուն։ Մամաս արձագանքեց՝ քո տունը սա է: Եղբայրս էլ, թե. «Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան, մինչև զորացրվեմ ու գամ»: Որքան էլ տուն գար, միևնույնն է, իր ուշքն ու միտքն իր ծառայության վայրում էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Քույրիկը հիշում է՝ դրանից առաջ երեք ամիս դիրքերում է եղել եղբայրը:

«Շատ էր հոգնել, ասում էր՝ չեմ դիմանում: Շուտ էր իջել դիրքից, խնդիրներ էին առաջացել հրամանատարության հետ, և, որպես պատիժ, իրեն նորից դիրքեր էին բարձրացրել: Իրենց մեղադրում եմ. եթե այդ ժամանակ իրեն չուղարկեին դիրքեր, հիմա իմ եղբայրը կարող էր կողքիս լինել»: Սեպտեմբերի 12-ին է եղել Էդուարդի հետ վերջին զրույցը: «Այդ օրը մեռելոց էր, տարբեր տեղեր պիտի գնայինք: Իսկ եղբայրս էլ կարծես անընդհատ ուզենար մեզ հետ խոսել: Այդ օրը երեկոյան զանգի ժամանակ շատ տարբեր բաներ՝ ուտելիք և այլ իրեր ուզեց հայրիկիցս: Նա էլ ամեն ինչ գնել էր, որ առավոտյան շուտ ուղարկեր եղբորս: Բայց առավոտյան ամեն ինչ իրար խառնվեց: Սեպտեմբերի 12-ին ժամը 23:30-ին զանգել էր մեր հորեղբոր տղային: Նա Կարճաղբյուրում էր ծառայում, երկու ամսվա զինծառայող էր: Ասել էր՝ Գոքո՛ր, իրավիճակը խառն է, եթե պատերազմ լինի, հանկարծ չվախենաս, քեզ ձիգ կպահես: Նաև ընկերոջ հետ էր զրուցել:

Նա նոր էր զորացրվել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդո՛, քեզ ձիգ կպահես, ուշադիր կլինես: Եղբայրս էլ արձագանքել է՝ չմտածես, քո ախպերն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»: Էդուարդն իր 9 մարտական ընկերների հետ եղել է Ջերմուկի թիվ N մարտական դիրքում: Երդվել են՝ միասին մինչև վերջ մնալու են դիրքում, չեն նահանջելու: Տղաներն անհավասար մարտ են մղել մի քանի հարյուրի հասնող թշնամու զինուժի դեմ՝ չզիջելով իրենց դիրքը, չնահանջելով: «Իրենց դիրքի առջևով է ճանապարհը դեպի Ջերմուկ մտնում: Տղերքը քաջաբար կռվել են ու պահել Ջերմուկը։ Հրամանատարն ասում է՝ թե հիմա Ջերմուկն ունենք, այդ դիրքի տղերքին ենք պարտական, որ թույլ չեն տվել թշնամուն զինտեխնիկան քաղաք իջեցնի»: Տղաներն անմահացել են սեպտեմբերի 13-ին: Իսկ հետո ընտանիքը սկսում է Էդուարդին փնտրելու ճանապարհը: «16 օր իրեն ամեն տեղ փնտրել ենք: Երբ նա չզանգահարեց, ու մեր զանգերն անպատասխան մնացին, ես ու հայրիկս կարծես գիտակցեինք՝ եթե չի զանգում, ուրեմն չկա:

Մայրիկս սպասում էր, հույսը չէր կորցնում: Հետո սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ գտանք, որտեղ գերիներն էին: Նրանց մեջ մեկին նմանեցնում էին եղբորս: Այդ ժամանակ ծնողներս որոշեցին Կարմիր խաչին դիմել: Նույն օրը տուն վերադառնալիս հայրիկս մամայիս ասել էր՝ արի նաև անալիզ հանձնենք, որքան էլ մեզ համար դժվար է: Սեպտեմբերի 29-ին զանգ ենք ստացել, որ համընկնում կա: Հայրիկս ճանաչել էր եղբորս»: Ապրելու ուժի մասին: «Մինչև հիմա չեմ ընդունում իր չլինելը: Մոտ մեկ տարի շատ վատ հոգեվիճակում էի, չէի ուզում որևէ մեկին տեսնել, որևէ մեկի հետ խոսել: Հետո եկավ այն գիտակցումը, որ այսօր իմ ծնողների հույսն ու հավատը ես եմ: Ոտքի կանգնեցի, որովհետև տեսնում էի, որ հակառակ դեպքում ծնողներիս կկորցնեմ, իրենք անասելի կոտրված էին, իսկ իմ ընկճվածությունն իրենց ավելի վատ հոգեվիճակի մեջ էր դնում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իրենք ուրախ լինեն: Վարորդական իրավունք ստացա, մագիստրատուրա ընդունվեցի ու գիտեմ, որ այս ամենն իրենց համար շատ կարևոր է, իրենց ուժ է տալիս»:

Հ. Գ. - Էդուարդ Սիանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Հուղարկավորված է Փոքր Վեդու ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Ամենադիտված