Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատարը և համածառայակիցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

 

Իրականացված ծավալուն ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա․ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։

 

Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Վերջիններս ձերբակալվել են։

 

Դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային ժամկետային զինծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվում են՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի. պատմության այս օրը (19 հոկտեմբեր)Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվելՁյուն և բուք․ իրավիճակը՝ Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»Իրազեկում․ հազարավոր բնակիչներ 5 օր առանց գազի կմնանԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհում. «Փաստ»«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատարը և համածառայակիցըԼավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից. «Հրապարակ» Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի, ինչո՞ւ. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ-ին․ «Հրապարակ» Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ» Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ են փոխանակել «95-ը 95-ի դիմաց» սկզբունքովՎրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ ԿոբախիձեCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՀայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իԷրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBCՆԱՏՕ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի․ ՇոլցՈչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ Բաքվի բռնապետական վարչախումբը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․Վարդան ՈսկանյանՄիրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբՀայաստանում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ IRI-ն է հարցում անցկացրելՍյունիքում՝ Խոտ-Որոտան ճանապարհին պայթեցումներ են անելուԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժածԷրդողանը հանդիպել է «3+3» հարթակի արտգործնախարարների հետՄեկնարկել է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլը՝ Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբԻրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿԵվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացըԷդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետոՄեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացելՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվիԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչՍիմոնյանն ու Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերինՀայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբանԳագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ․ 168.amՀայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թnւրքական կողմի հետ․ Սերգեյ Լավրով 24 ժամ առանց ջրի․ հասցեներՏՏ ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ ոստիկանությունՏիգրանաշենում դասը չսովորած երեխային ապտակել են․ մանրամասներԳարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են Երևանում 40 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներին
Ամենադիտված