Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւանի ափի ճեմուղին չկա, բայց գումարները արդեն հատկացվել են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սեւան ազգային պարկի» Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտեւորման նախագծի եւ քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025 թվականին նախագծի իրականացման համար կհատկացվի 43 մլն դրամի 3 անգամ ավելին՝ 121 մլն դրամ։

Պատմությունը սկսենք սկզբից. 2022 թվականին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրային լողափերի եւ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ:

Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել էր մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաեւ Լճափ, Շորժա, Նորատուս եւ Մարտունի համայնքներում եւս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաեւ ներկայացվել էին «Սեւան ազգային պարկ»-ի Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտեւորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝

Քննարկումից հետո ի՞նչ աշխատանքներ են կատարվել տվյալ նախագծի վերաբերյալ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 4-ը:

Արդյոք կառավարությունը ֆինանսական որեւէ միջոց հատկացրե՞լ է նախագծի կյանքի կոչման համար եւ ինչքա՞ն գումար է ծախսել:

Երկու տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցվել հանրային լողափերը շահագործման հանձնելու մասով:

Ստացանք 4 էջանոց պատասխան, որի մեջ ուշագրավն այն էր, որ նախագծի ներկայացման ընթացքում առարկություններ չեն եղել, սակայն այն ունեցել է մի շարք թերություններ։

«2 հանրային լսումների շրջանակում նախագծի նկատմամբ սկզբունքային առարկություն չլինելու պարագայում՝ վերջինիս վերաբերյալ դրական արձագանք արտահայտելու նպատակով նախագծի իրագործման գործիքակազմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ հանրության/տարածքում տնտեսվարողների պահանջին ի պատասխան՝ կատարվել են հետեւյալ աշխատանքները.

1․ քանի որ տրամադրված ելակետային նյութերում բացակայում էին Սեւանա լճի շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տվյալ հատվածում տեղակայված բոլոր գույքերի տեղադիրքերը՝ արտահայտված քարտեզների վրա, ինչպես նաեւ դրանց սեփականության ձեւերը եւ վարձակալության ժամկետները, տրվել է հանձնարարական՝ ազգային պարկի ճարտարապետի հետ համատեղ առկա ցանկերի հիման վրա տեղակայել գույքերը։

2․ շրջակա միջավայրի նախարարությանը՝ շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ձեռք բերել կամ տեղադրել հողհատկացումները եւ գույքերը քարտեզի վրա ու տրամադրել որպես ելակետային նյութ՝ Նախագծում ներառելու եւ դրա հիման վրա լրամշակելու։

3․էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակել գործիքակազմ Նախագծի իրագործման գործընթացում տնտեսվարողների հատուցման կամ համարժեք լոտերի տրամադրման ուղղությամբ (իրագործման բիզնես գործընթացի նկարագրություն)։ Երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանում են», – ասված է հայտարարության մեջ։

Նախագիծը կարգավորող տվյալ կետերին հաջորդում է հետեւյալ նախադասությունը՝ «քանի դեռ Նախագիծը հաստատված չէ, այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»:

Հարցման պատասխանից հասկանում ենք, որ նախագծով նախատեսված աշխատանքների համար 2024 թվականին պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ուղղակիորեն գումարներ նախատեսված չեն: 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Սեւանա լճի ջրահավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտեւորման նախագծի ֆինանսավորումը նախատեսված է 2025 թվականի ժամանակահատվածի առաջնահերթությունների ցանկում, մոտ 121 մլն դրամ է։

Այս թվարկումները մեկ բան են նշանակում. 4 տարի է իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի եւ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագիծը, չեն կարողանում ավարտին հասցնել Վեդու ջրամբարի կառուցումը, ժամանակին չեն հասցնում ավարտել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Նման մի շարք ծրագրեր անավարտ են, կիսատ, սակայն իշխանությունը տնտեսության ակտիվության ցուցանիշի համար երանելի թվեր է նկարում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ադրբեջանում երկրարժ է գրանցվելՌուսական բանակը ստացել է մեքենայական տեսողությամբ 4000 «Օվոդ» անօդաչու թռչող սարք Հայաստանը շարունակում է ռուսական ներդրումների կարիքը ունենալ Վթար ՌԴ-ում․ 3 զոհերից երկուսը երեխաներ են Հնդկաստանը հավանություն է տվել Հայաստանին Pralay քվազիբալիստիկ հրթիռների մատակարարմանը Ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այ­սօր այլ կերպ, քան պա­րա­դոք­սալ, չի կա­րե­լի ան­վա­նել. «Փաստ»Ողբերգական վրաերթ՝ Վայոց ձորի մարզում. 8-ամյա աղջնակը մահացել էՀա­յաս­տա­նը կակ­տի­վաց­նի՞ Չի­նաս­տա­նի հետ առևտ­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը. «Փաստ»3+3» ձևաչափը կարող է նշանակել Արևմուտքի դուրս մղում ԱնդրկովկասիցԵրևանին հիմա հսկում է Անկարան. «Հայկական առանց բռնակի ճամպրուկը»«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի. պատմության այս օրը (19 հոկտեմբեր)Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվելՁյուն և բուք․ իրավիճակը՝ Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»Իրազեկում․ հազարավոր բնակիչներ 5 օր առանց գազի կմնանԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհում. «Փաստ»«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատարը և համածառայակիցըԼավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»Կապանում իրավիճակը թեժանում է. «Հրապարակ» Սեւանի ափի ճեմուղին չկա, բայց գումարները արդեն հատկացվել են. «Ժողովուրդ» «Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից. «Հրապարակ» Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի, ինչո՞ւ. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ-ին․ «Հրապարակ» Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ» Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ են փոխանակել «95-ը 95-ի դիմաց» սկզբունքովՎրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ ԿոբախիձեCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՀայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իԷրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBCՆԱՏՕ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի․ ՇոլցՈչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ Բաքվի բռնապետական վարչախումբը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․Վարդան ՈսկանյանՄիրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբՀայաստանում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ IRI-ն է հարցում անցկացրելՍյունիքում՝ Խոտ-Որոտան ճանապարհին պայթեցումներ են անելուԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժածԷրդողանը հանդիպել է «3+3» հարթակի արտգործնախարարների հետՄեկնարկել է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլը՝ Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբԻրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿԵվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացըԷդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետոՄեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացել
Ամենադիտված