Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին հիմա հսկում է Անկարան. «Հայկական առանց բռնակի ճամպրուկը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպման մանրամասների մասին, գրում է eadaily.com-ը։ «Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում ես բովանդակալից հանդիպում ունեցա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանրապես տարածաշրջանը։ Ներկայացրեցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվեցինք շարունակել մեր շփումները»,- պատմել է Սիմոնյանը։ Իր հերթին, ըստ Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայության, Ժնևում Ալեն Սիմոնյանի ծրագրված հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ չի կայացել։ Բաքուն վերջին պահին հրաժարվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից: Նշվել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպման խափանման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ կտա Հայաստան վերադառնալուց հետո։ Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Գաֆարովան պետք է երկկողմ հանդիպում ունենային Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) 149-րդ վեհաժողովի շրջանակներում քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները օպերատիվ և գրագետ մեկնաբանել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը.

«Ինչու՞ Փաշինյանի ճամպրուկը Ալիևից փոխանցեցին Էրդողանին»

Իրավիճակը Հարավային Կովկասում փոխվում է, երկու նոր քաղաքական միտումներ են հայտնի դարձել.

  1. Ադրբեջանն ավելի ու ավելի անկախ քաղաքականություն է վարում գրեթե բոլոր ոլորտներում զգուշորեն հեռանալով Թուրքիայից։ Դա հատկապես վերաբերում է Արևմուտքի, Իսրայելի, Կենտրոնական Ասիայի եւ, իհարկե, Հայաստանի հետ հարաբերություններին։
  2. Թուրքիան այս պահին իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի վրա, կոշտ հակաիսրայելական հռետորաբանություն է վարում և ֆլիրտ է անում բոլորի հետ՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, ՆԱՏՕ-ից մինչև ԲՐԻԿՍ:

Ժնևում էական փոփոխություն տեղի ունեցավ: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը, առանց բացատրության, հրաժարվեց հանդիպել իր հայ գործընկերոջ հետ, և նրան անմիջապես «վերցրեց» Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական ԶԼՄ-ներում հարցազրույցներ են հրապարակվել մի քանի հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, էլ երբ է նման բան եղել: Թուրքական Factor TV հեռուստաալիքի եթերում Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը խոստացել է շարունակել ռուսական բանակի դուրսբերումը երկրից, և դա երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Նրանից վաղ էլ «Անադոլու» լրատվական գործակալության էջերում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանն էր երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանը բացելու, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղային կապը վերսկսելու պատրաստակամության մասին խոսել։ Ըստ նրա «դա Հայաստանի համար կարող է նոր դարպաս դառնալ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար դարպաս դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»։ Հայ-թուրքական այս վերածնունդը սկսվել էր դեռ Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի դարակազմիկ հանդիպումից, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի իշխանություններին խիստ կատեգորիկ և ագրեսիվ հանդիմանեց։ Նա հիմա էլ հերթական անգամ մերժել է Հայաստանի կառավարության առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը վիճահարույցները թողնելով հետո։ Իսկ Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերություններում անվստահություն առաջացնող հարցերից մեկը նա անվանել է առանց Բաքվի համաձայնության Հայաստանում եվրոպացի դիտորդների առաքելության երկարաձգումը։ Նա ասել է. «Այդ առաքելության անդամների, այսպես կոչված, «հեռադիտակային դիվանագիտության» պահվածքը միանգամայն անընդունելի է և դուրս նորմալ քաղաքական մշակույթի սահմաններից»։

Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ Հայաստանը ճամպրուկի պես ադրբեջանական պահախցից տեղափոխվեց թուրքական, և ինչո՞ւ են Փաշինյանն ու Էրդողանը չափազանց ուրախ դրանից։ Կարծում եմ, որ թուրքերը պայմանավորվել են ԱՄՆ-ի և, հնարավոր է, Ռուսաստանի և Իրանի հետ փոխանակել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի կնքումը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հայ-թուրքական համաձայնագրի կնքման հետ։

Այնտեղ երկաթուղու, «երկնքի», ենթակառուցվածքների հետ միասին կխցկեն նաև Զանգեզուրի տխրահռչակ միջանցքը, ինչը Թուրքիային հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կողմերի հետ իր գործունեության վերաբերյալ առարկայական պաշտոնական բանակցությունների մեջ մտնել։ Մյուս կողմից, «ոչ կառուցողական» Ադրբեջանը Հայաստանի դեմ երկարաժամկետ պահանջների տրցակով շարունակում է դարանակալ սպասել ստեղծելով մշտական ​​ռազմական սպառնալիք։ Թուրքիայի համար դա ապահովագրություն է տարբեր անակնկալներից, օրինակ Երևանում իշխանափոխությունից կամ Փաշինյանի հերթական դավաճանությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համար
Ամենադիտված