Ղրղզստանում կարուսելի ընկնելու հետևանքով մարդիկ են տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի Օշ քաղաքում ընկել է շղթայով կարուսելը: Դեպքի պահին կարուսելի մոտակայքում եղել է տասը մարդ, նրանք բոլորն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նրանցից հինգը տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածների թվում երեխաներ չկան:
Տեղի ունեցածի հնարավոր պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը, փորձաքննության արդյունքում դրանք հստակ կլինեն: