Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Բաքվի COP29 ՄԱԿ-ի գագաթաժողովին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության իր աղբյուրին։
«Ռուսաստանը միջոցառմանը կմասնակցի կառավարության ղեկավարի մակարդակով»,-հայտնել է աղբյուրն ու հաստատել, որ ՌԴ նախագահին հրավեր ուղարկվել է։
«Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և կազմակերպիչները (այս դեպքում՝ Ադրբեջանի կառավարությունը) հրավերներ ուղարկելիս խտրականություն չեն դնում»,-ասել է BBC-ի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Ուկրաինան կոչ է արել արևմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի համաժողովին:
ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Չենցովը ամերիկյան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ գործընկերները «պետք է հստակ ասեն»՝ եթե Պուտինը այնտեղ լինի, նրանք չեն գնա։