Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրովը խոստացել է աջակցել Զելենսկու «հաղթական ծրագրին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրովը խոստացել է աջակցել Զելենսկուն «հաղթական ծրագրին»,-գրում է պարբերականը։
Страна.иа ֆրանսիացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ եվրոպական պետությունը կշարունակի օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ «պայքարի յուրաքանչյուր փուլում»:
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ Արևմուտքում Կիևի մյուս խոշոր դաշնակիցները դեռևս չեն կարողացել միանշանակ պատասխան տալ «հաղթանակի պլանի» վերաբերյալ:
Գլխավոր հարցերը, որոնց շուրջ չի հաջողվում կոնսենսուսի հասնել, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն ու Ռուսաստանի խորքը հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունն են։
Մինչ այս Ժան-Նոել Բարրոն ասել էր, որ Փարիզն արդեն բանակցություններ է վարում Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների հետ՝ Ուկրաինային դաշինք անմիջապես հրավիրելու հնարավորության շուրջ։ Նա խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ։
Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադադը նույնպես ասել է, որ Փարիզը փորձում է համոզել իր դաշնակիցներին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում այժմ ընդունելու անհրաժեշտության մեջ։
Նրա կարծիքով, սա կլինի «առաջին փուլը» և «քաղաքական ազդանշանը», ուստի իշխանությունները կշարունակեն աշխատել այս ուղղությամբ։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան