Կազանում պատրաստվում են ընդունել BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿազանի հյուրանոցները պարատվում են՝ սպասարկելու պարձրաստիճան հյուրերին։ «Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ իրականացվում են անվտանգության լուրջ միջոցառումներ։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել է 33 երկրի ղեկավար, որից 24-ը՝ առաջին դեմքի մակարդակով։
Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը։
Զբոսաշրջության տարածաշրջանային պետական կոմիտեի տվյալներով՝ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին նախապատրաստվելիս կառուցվել են նոր հյուրանոցներ, իսկ եղածները վերանորոգվել են։
Նախկինում նախագահական սենյակներ կային քաղաքի ընդամենը ութ հյուրանոցներում, վերանորոգման ընթացքում այդ չափանիշներով կահավորվել են ևս 14-ը։ Այս պահին 58 հյուրանոցի ավելի քան 6,6 հազար համարներ պատրաստ են հյուրեր ընդունելու։
Նշվում է, որ Կազանում երկրների առաջին դեմքերը կմնան հինգաստղանի հյուրանոցներում:
«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Թաթարստանի մշակութային ժառանգության զարգացման ռեստորատորների և հյուրանոցատերերի ասոցիացիայի փոխնախագահ Ռադիկ Աբդրախմանովն ասել է, որ Կազանում հյուրանոցային համարների ֆոնդի պատրաստականությունն ապահովված է ամենաբարձր մակարդակով։ Նա նշել է, որ քաղաքը նաև ժամանցային ծրագիր է պատրաստում օտարերկրյա հյուրերի համար։ Պաշտոնյաներին կհյուրասիրեն ազգային խոհանոցի ուտեստներով։