Բիթլիսում հայտարարվել է պարետային ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, նահանգապետարանից հայտնել են, որ պարետային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:
Աղբյուրը նաև մանրամասնում է, թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ ( Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում):
Չի տեղեկացվում, թե ինչ գործողություններ են իրականացնելու պարետային ժամի ընթացքում: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Բիթլիսում բախումներ էին գրանցվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև: