Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի․ Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի: Այդ մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե Իսրայելը հարձակվի մեզ վրա, ապա մենք լիովին պատրաստ ենք պատասխան տալ։ Մենք կպատասխանենք համապատասխան ձևով, բայց հուսով ենք, որ Իսրայելը չի ստուգի մեր պատրաստակամությունը։ Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար «կարմիր գիծ" է», - ասել է նա։
Արաղչին նախազգուշացրել է, որ Թեհրանը չի ուշանա պատասխան հարձակումից, բայց և չի շտապի։