Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում օրերի ընթացքում թալանվել են մի քանի մանկապարտեզներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Լոռու մարզում սնկի նման աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Տեղում Գ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Դեպքի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել «Մուռինո» տեսակի ջեռուցման կաթսա։

Նշված վայր են ժամանել ոստիկանները ու քննիչները և այս գողության փաստով նույնպես Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ա. Մարկոսյանը Վանաձորի թիվ 40 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ Գ. Սարգսյանը՝ Վանաձոր քաղաքի թիվ 33 մանկապարտեզի տնօրենը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի մանկապարտեզներում նույնպես տեղի են ունեցել գողության դեպքեր, սակայն այդ մասին մանկապարտեզի աշխատակազմից հրաժարվել են հայտնել ոստիկանություն՝ պատճառաբանելով՝ «մեկ ա չեն գտնելու, մեզ էլ գործից կտրելու են, հավայի տանեն-բերեն»։


Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Հարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են Մատենադարանում տեղի կունենա «Բնագիր և մեկնություն» միջազգային գիտաժողովըՎանաձորում օրերի ընթացքում թալանվել են մի քանի մանկապարտեզներՈ՞ր շրջաններում ձյուն կտեղա. եղանակն առաջիկա օրերին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնին, քաշել մազերից ու մորուքից. բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում էԱդրբեջանի Սամուխի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մ-7 մայրուղում բեռնատարը և գազելը վթարվել են ու բռնկվել (տեսանյութ) Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի․ Արաղչի Տրոլեյբուսի ուղեկցորդը ծեծի է ենթարկել 11-ամյա տղային ՌԴ-ում. վերջինս ուղեղի ցնցում է ստացել Ողբերգական դեպք. կինը մահացել է 2 երեխաների աչքի առաջՀայաստանում ումո՞վ և ե՞րբ կփոխարինեն ռուս սահմանապահներին Ոսկու գները ռեկորդ են սահմանելՑուրտ օդային հոսանքները Հայաստանում են. ջերմաստիճանը կրկին կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին Գրոսմայստեր Արամ Հակոբյանը պահպանում է առաջատար դիրքերը Երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում «բնակիչների տարհանման» վարժանք կանցկացվի, կգործարկվեն էլեկտրական շչակներ Հայաստանի քաղաքացիներն անվանել են առողջապահական համակարգում առկա խնդիրներըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզումԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Պռոշյան գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Օդեսայում սպանել են գործարար Գենադի ԲեյբությանինՇատ խելոք, խելացի, գրագետ, բանաստեղծություններ ասմունքող երեխա էր Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի հարավային թևըՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Սոթքում առաջին ձյունն է տեղացել, բերքը դեռ չի հավաքվել (տեսանյութ) Հարցազրույց փորձագետի հետ. Հայաստանի ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին Տեղ-տեղ առկա է մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Եղանակը՝ ՀայաստանումՀայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ. պատմության այս օրը (19 հոկտեմբեր)Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն8-ամյա աղջիկը մաhացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սի Ցզինպինը Չինաստանին կոչ Է արել պատրաստվել պատերազմիՀիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները»՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում կիրառել բռնություն․ ԽուդոյանԼեռնային գոտիներում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանովՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNNՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդվել Ռուսաստանի սահմանների մոտ. Մարկ ՌյուտեԿազանում պատրաստվում են ընդունել BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներինՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին (լուսանկարներ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԿյանքից հեռացել է Գայանե ՆուրիջանյանըՌյուտեն հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդվել Ռուսաստանի սահմանների մոտG7-ի երկրների պաշտպանության նախարարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնմանն ուղղված հարցերԷջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին բախվել են «KamAZ»-ն ու «VAZ»-ը․ վարորդներից մեկը հիվանդանոցում էԱդրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին ԱմիրբեկովԷրդողանը Գերմանիայի կանցլերի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր ԱրևելքումՍիսիանը մնացել է առանց ղեկավարի
Ամենադիտված