Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ nերքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։

Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ երեխան «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրան մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին․ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հարցը ՌԴ-ում 19-ամյա ուսանող է մահացելՄոլդովայում հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերեր ցանկից Հայտնի է ձմեռային արձակուրդների օրըԿարիերայում առաջին անգամ Ավանեսյանը գրանցեց այս հաջողությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … դահուկացատկԻրավիճակը՝ Հայաստանում«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է»  Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,47 դոլար Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է «Քաղաքագետ Աբովյան. Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա»Երևանի դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան․ պատմության այս օրը (21 հոկտեմբեր)24-ժամյա ջրանջատում՝ հոկտեմբերի 22-իցԱյսօրվա փոխարժեքներըՄահացել է 32-ամյա Մարիամ Մ․-նԻնչպիսի եղանակ է սպասվումՄահացու վրաերթ՝ Կուբանում․ 16-ամյա երկու տղաներ են մահացելՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Հարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են Մատենադարանում տեղի կունենա «Բնագիր և մեկնություն» միջազգային գիտաժողովըՎանաձորում օրերի ընթացքում թալանվել են մի քանի մանկապարտեզներՈ՞ր շրջաններում ձյուն կտեղա. եղանակն առաջիկա օրերին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնին, քաշել մազերից ու մորուքից. բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում էԱդրբեջանի Սամուխի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մ-7 մայրուղում բեռնատարը և գազելը վթարվել են ու բռնկվել (տեսանյութ) Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի․ Արաղչի Տրոլեյբուսի ուղեկցորդը ծեծի է ենթարկել 11-ամյա տղային ՌԴ-ում. վերջինս ուղեղի ցնցում է ստացել Ողբերգական դեպք. կինը մահացել է 2 երեխաների աչքի առաջՀայաստանում ումո՞վ և ե՞րբ կփոխարինեն ռուս սահմանապահներին Ոսկու գները ռեկորդ են սահմանելՑուրտ օդային հոսանքները Հայաստանում են. ջերմաստիճանը կրկին կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին Գրոսմայստեր Արամ Հակոբյանը պահպանում է առաջատար դիրքերը Երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում «բնակիչների տարհանման» վարժանք կանցկացվի, կգործարկվեն էլեկտրական շչակներ Հայաստանի քաղաքացիներն անվանել են առողջապահական համակարգում առկա խնդիրներըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզումԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Պռոշյան գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Օդեսայում սպանել են գործարար Գենադի ԲեյբությանինՇատ խելոք, խելացի, գրագետ, բանաստեղծություններ ասմունքող երեխա էր Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի հարավային թևըՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Սոթքում առաջին ձյունն է տեղացել, բերքը դեռ չի հավաքվել (տեսանյութ) Հարցազրույց փորձագետի հետ. Հայաստանի ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին Տեղ-տեղ առկա է մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ամենադիտված