Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է ձմեռային արձակուրդների օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Արձակուրդները

2024-2025 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

ՌԴ-ում 13-ամյա աղջնակը կյանքին վերջ է տվել էլեկտրոնային ծխախոտի պատճառովԱմերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին Քյարամյանի փոխարեն կպատժեն ԱղազարյանինՓաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն էNI. Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններն անակնկալի են բերել ԱրևմուտքինԳորիս-Հարժիս հատվածում մեքենաներ են արգելափակվելԵրեւանի ավտոբուսներում առցանց դիտման և տեսահսկման համակարգերի ներդրում է կատարվում. Ծրագիրը փորձնական է Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին․ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հարցը ՌԴ-ում 19-ամյա ուսանող է մահացելՄոլդովայում հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերեր ցանկից Հայտնի է ձմեռային արձակուրդների օրըԿարիերայում առաջին անգամ Ավանեսյանը գրանցեց այս հաջողությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … դահուկացատկԻրավիճակը՝ Հայաստանում«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է»  Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,47 դոլար Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է «Քաղաքագետ Աբովյան. Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա»Երևանի դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան․ պատմության այս օրը (21 հոկտեմբեր)24-ժամյա ջրանջատում՝ հոկտեմբերի 22-իցԱյսօրվա փոխարժեքներըՄահացել է 32-ամյա Մարիամ Մ․-նԻնչպիսի եղանակ է սպասվումՄահացու վրաերթ՝ Կուբանում․ 16-ամյա երկու տղաներ են մահացելՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Հարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են Մատենադարանում տեղի կունենա «Բնագիր և մեկնություն» միջազգային գիտաժողովըՎանաձորում օրերի ընթացքում թալանվել են մի քանի մանկապարտեզներՈ՞ր շրջաններում ձյուն կտեղա. եղանակն առաջիկա օրերին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնին, քաշել մազերից ու մորուքից. բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում էԱդրբեջանի Սամուխի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մ-7 մայրուղում բեռնատարը և գազելը վթարվել են ու բռնկվել (տեսանյութ) Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի․ Արաղչի Տրոլեյբուսի ուղեկցորդը ծեծի է ենթարկել 11-ամյա տղային ՌԴ-ում. վերջինս ուղեղի ցնցում է ստացել Ողբերգական դեպք. կինը մահացել է 2 երեխաների աչքի առաջՀայաստանում ումո՞վ և ե՞րբ կփոխարինեն ռուս սահմանապահներին Ոսկու գները ռեկորդ են սահմանելՑուրտ օդային հոսանքները Հայաստանում են. ջերմաստիճանը կրկին կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին Գրոսմայստեր Արամ Հակոբյանը պահպանում է առաջատար դիրքերը Երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում «բնակիչների տարհանման» վարժանք կանցկացվի, կգործարկվեն էլեկտրական շչակներ Հայաստանի քաղաքացիներն անվանել են առողջապահական համակարգում առկա խնդիրներըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզումԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Պռոշյան գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Օդեսայում սպանել են գործարար Գենադի Բեյբությանին
Ամենադիտված