Կոշիկներ, որոնց կրունկները կարելի է փոխել
ՖՈՏՈԳերմանիայի Համբուրգ քաղաքում գործող Mime et Moi ապրանքանիշը կոշիկների համար նոր դիզայն է մշակել: Դրանց կրունկները կարելի է փոխել: Տափակ կոշիկները հեշտությամբ կարող են դառնալ բարձրակրունկ:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ընկերությունը սկսելու է զանգվածային արտադրություն:
Հավաքածուում լինելու են յոթ տարբեր չափի, հաստության կրունկներ: Կոշիկի այդ մոդելներն արտադրվելու են Իսպանիայում: