ՌԴ-ում 13-ամյա աղջնակը կյանքին վերջ է տվել էլեկտրոնային ծխախոտի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅոթերորդ դասարանի աշակերտուհին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մայրն արգելել է նրան էլեկտրոնային ծխախոտ ծխել:
Ինչպես հայտնի է դարձել SHOT-ին, ընտանիքն ապրում է մերձմոսկովյան Ռամենսկոեում։ 13-ամյա աղջիկան անցած ուրբաթ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում հայտնաբերել են տան մոտակայքում գտնվող մայթին: Մահացածի ընկերուհին ապրում է բարձրահարկ շենքում, ում էլ գնացել էր այցելելու։
Աղջիկը ապրում էր մոր և ավագ քրոջ հետ և սովորում էր Ռամենսկայա գիմնազիայում։ Այժմ ընտանիքը ստուգվում է։