Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ արդեն իսկ առկա է համագործակցության արդյունավետ փորձ: Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառում հարաբերությունների խորացմանը՝ կողմերն անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացմանը: Դեսպանը կարևորել է կրթության, գիտության, լեզվի դասավանդման և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով մասնավորապես մշակութային կրթության կարևորությունը։

Դեսպանն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանում 42 հազար սովորող ուսումնասիրում է գերմաներեն, և լեզվի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Այս համատեքստում՝ կողմերը կարևորել են կրթության տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը՝ շեշտելով նաև դուալ կրթության համակարգում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում: Դեսպանը կարևորել է նաև Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաև գերմաներենի` որպես օտար լեզվի  ուսուցման որակի բարելավման նպատակով սեմինարների, խորհրդատվությունների, փոխադարձ այցերի կազմակերպմանը:

ԿԳՄՍ նախարարը դեսպանին է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը՝ այս համատեքստում ևս ընդգծելով գերմանական հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է՝ մշակույթի ոլորտում ևս առկա է համագործակցության լայն ներուժ՝ ընդգծելով թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության, թե՛ թանգարանային ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյան տեղումներ են, կատարվում են մաքրման աշխատանքներԵվրախորհրդարանում հոկտեմբերի 22-ին կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերություններըԱմբողջ տարածաշրջանն իսրայելցիներին թույլ չի տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար. ԱրաղչիԳեղարքունիքի մի քանի գյուղեր ջուր չեն ունենա․ վթար է տեղի ունեցելՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն Գազայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումներըԵրևանում «KamAZ»-ն ընկել է փոսըՀայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության շրջանակներում էական փոփոխություն չկա, դա ՀՀ իշխանությունների խայտառակ քաղաքականության հետևանքն է․ Մեսրոպ ԱռաքելյանԲրազիլիայի և Կուբայի նախագահները չեն մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին․ Չնախատեսված հանգամանքներ են ի հայտ եկելԻրանում հայտարարել են՝ միջուկային դոկտրինը չեն փոփոխիԱրհեստական բանականությունը նույնքան վտանգավոր է, որքան միջուկային զենքը․ Բիլ ԳեյթսԱդրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, իսկ Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ ԱբրահամյանՍահմանազատման կանոնակարգը հակասում է Հայաստանի պետական, ազգային շահերին․ «կողմ» քվեարկողները կիսում են պետական դավաճանության պատասխանատվությունը․ «Սրբազան պայքար»«Սահմանազատման գործընթացը և Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերը հակասահմանադրական են»․ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանըԳրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր․ ՔԿԾԺաննա Անդրեասյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերըՄենք դիմել ենք ՄԱԳԱՏԷ-ին․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՊՍԺ-ի 21-րդ դարի լավագույն խաղացողների վարկանիշը՝ ըստ Goal-ի․ Մեսսին 23-րդն էՌուսաստանի առաջնահերթ խնդիրներն են Արևմուտքը թուլացնելը և ԱՄՆ-ն փլուզելը․ ՄեդվեդևՊուտինը հրամանագիր է ստորագրել Լևոն Ջուլֆալակյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասինՎրաստանի իշխանությունները մտադիր են հասնել երկրի նախագահի իմփիչմենթինԻսրայելն ԱՄՆ-ին հայտնել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու իր պայմանները. AxiosՀանրային պահանջի, երկրպագուների պահանջի դեպքում ձախողած ֆեդերացիան պետք է հեռանա․ FAFՈւկրաինային հատկացնում ենք զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի 400 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ. Պենտագոնի ղեկավարԳրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 2024-ի հաղթող Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել Երթևեկության փոփոխություն կլինի Իսահակյան փողոցում․ մանրամասներ Վթարի հետևանքով մահացել է Վաղինակ Ս.-նՄոլդովայի պարտությունը կբարձրացնի Փաշինյանի «գինը» ՀՖՖ նախագահի հայտարարությունը ՌԴ-ում 13-ամյա աղջնակը կյանքին վերջ է տվել էլեկտրոնային ծխախոտի պատճառովԱմերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին Քյարամյանի փոխարեն կպատժեն ԱղազարյանինՓաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն էNI. Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններն անակնկալի են բերել ԱրևմուտքինԳորիս-Հարժիս հատվածում մեքենաներ են արգելափակվելԵրեւանի ավտոբուսներում առցանց դիտման և տեսահսկման համակարգերի ներդրում է կատարվում. Ծրագիրը փորձնական է Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին․ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հարցը ՌԴ-ում 19-ամյա ուսանող է մահացելՄոլդովայում հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերեր ցանկից Հայտնի է ձմեռային արձակուրդների օրըԿարիերայում առաջին անգամ Ավանեսյանը գրանցեց այս հաջողությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … դահուկացատկԻրավիճակը՝ Հայաստանում«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է»  Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,47 դոլար Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է «Քաղաքագետ Աբովյան. Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա»
Ամենադիտված