Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման կանոնակարգը հակասում է Հայաստանի պետական, ազգային շահերին․ «կողմ» քվեարկողները կիսում են պետական դավաճանության պատասխանատվությունը․ «Սրբազան պայքար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրբազան պայքարի» համակարգող մարմնի հայտարարությունը․

«Սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնհայտ ապօրինի որոշումից հետո «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։

Այս առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել  հետևյալը.

1․ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ հայտարարություն և այլն), բայց դրանցից որևէ մեկը չի անցել ներպետական վավերացման նման ընթացակարգ (ՍԴ և ԱԺ վավերացում), ինչպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Ավելին, հանձնաժողովի մակարդակով ստորագրված Կանոնակարգը մտցվում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնվազն դեռևս առերևույթ առկա չէ նմանատիպ որևէ գործընթաց Ադրբեջանում։

Այսպիսի վարքագիծը խոսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման և պետական առերևույթ հանցագործություն կատարելու պատասխանատվությունը մեկ անձից այլոց վրա տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամավորներ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև 2021թ-ի ընտրություններում ՔՊ ընտրողներ)։

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմությունը։

3. Տեսանելի է նաև, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրա հղվելու և այդ հիմքով որևէ գործընթաց տանելու իրական ցանկություն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրավական որոշակիությունից, այն չի ամրագրում սահմանազատման և սահմանագծման միասնական իրավական հիմք, ավելին,  Կանոնակարգի նախաբանով հիմք է դրվում հատվածական սահմանագծման և սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման և սահմանագծման հիմք  հռչակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ենթադրյալ պայմանագիրը։

Այսինքն՝ սա դառնալու է հանրության վրա «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։

Հավելենք՝  Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, բայց Ադրբեջանը նույնիսկ դրա ցանկությունը չունի, ինչը հստակ արտացոլված է սույն Կանոնակարգում։

4. Մայիս ամսին Տավուշում իրականացվել է զորքերի ապօրինի ետքաշում և ՀՀ սահմանների փաստացի փոփոխություն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացվել Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի դատին։ Սա ևս մեկ ապացույց է, որ մայիս ամսին Տավուշում իրականացված գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման և սահմանագծման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջում էր։

Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տավուշում հասել է իր նպատակին։ Նույն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստավոր վիճակ է, անելու է նույնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստավոր հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված ըստ այս Կանոնակարգի, որից հետո Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը և մենք չունենանք սահմանազատված է սահմանագծված սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքո դրված ռումբ է։

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, «Սրբազան պայքարը» հայտարարում է`  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։

Նշված փաստաթղթի ընդունմանը ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՂ յուրաքանչյուր ոք կիսում է ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատվությունը»։

«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմին

21.10.2024թ․

«Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունի
Ամենադիտված