Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում մի քանի տասնամյակ գործող աշխարհակարգը սկսել է ճաքեր տալ, որի արդյունքում ուժերի նոր դասավորության փուլում ենք գտնվում։ Միջազգային մակարդակով փոփոխություններն ազդում են նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Եվ պատահական չէ, որ Հարավային Կովկասը և հարակից տարածքներն ընդգրկող տարածաշրջանային ուժերը որոշել են փոխգործակցության հարթակ ձևավորել ռեգիոնին վերաբերող հարցերի կարգավորման և տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։ Հենց այս նպատակին է ծառայում «3+3» հարթակի գործունեությունը, որի շրջանակներում ընդգրկվում են տարածաշրջանային 3 խոշոր ծանրքաշայինները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, և Հարավային Կովկասի 3 փոքր պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած վրացական կողմը շարունակում է բոյկոտել այս ձևաչափով հանդիպումները։
 
Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործակցության որևէ հարթակից, սակայն խորքային դիտարկման առարկա է, թե ինչ նպատակի է ծառայեցվում «3+3»-ը։ Անկարան այս ձևաչափը փորձում է օգտագործել Հարավային Կովկասում գլխավոր արբիտրը դառնալու նպատակով, մանավանդ որ այս հարթակի ֆորմատի վերջին հանդիպումը Ստամբուլում էր։ Ու այս քաղաքական գիծն առաջ է մղվում հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն էապես ամրապնդվել են։ Պատահական չէ, որ նշված ձևաչափի ստեղծման հեղինակը հենց Թուրքիան է, և Էրդողանը մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է սրա մասին։ Հատկանշական է, որ Թուրքիան տարիներ շարունակ անընդհատ փորձել է սողոսկել Հարավային Կովկաս, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել։
 
Դրանով էին պայմանավորված ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին Թուրքիայից պարբերաբար հնչող քննադատությունները, թե՝ նկատի ունենալով, որ եթե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն իրեն չի կարող արդարացնել։ Բայց ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, ու Թուրքիայի առաջ անընդհատ նոր դռներ են բացվում, և որքան էլ տարօրինակ է, դրան նպաստում է հենց հայկական կողմը։ Հայաստանի իշխանությունները այնպիսի քայլեր են կատարում, որ Թուրքիան ներգրավվի որպես գլխավոր միջնորդ։ Հենց Փաշինյանն էր, որ Վրաստանի ու այլ գործընկերների միջոցով Էրդողանի հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Ու այս համատեքստում Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր նախապայմաններն է առաջ քաշում Հայաստանի առաջ՝ նշելով, որ եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն։
 
Փաստացի, ՀՀ իշխանությունները ցանկացած քայլի դիմում են, որպեսզի սիրաշահեն թուրքական կողմին։ Նրանք մեր պատմության հետ կապված արժեհամակարգը և Հայոց ցեղասպանության հատուցման հարցը մի կողմ դնելու քաղաքականություն են վարում։ Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ Թուրքիան գերակա դիրքեր ստանձնի։ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումը: Դրանով, կարծես թե, ընդգծվում էր թուրքական հարթակի կարևորությունը՝ չնայած որ հանդիպումը երկկողմ ֆորմատով էր։ Պատահական չէ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։
 
Ըստ էության, այն պայմաններում, երբ Թուրքիան միջնորդական դերակատարություն է ստանում հայ-ադրբեջանակամ հարաբերությունների կարգավորման համատեքստում, միանշանակ է, որ դրանից հայկական կողմը չի օգտվելու։ Լրիվ հակառակը: Բայց Հայաստանի ներկա իշխանություններին դա չի հետաքրքրում: Նրանց բացառապես մի բան է հետաքրքիր՝ ինչ անել ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր)
Ամենադիտված