Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ըստ հրամանի նետվեց Էրդողանի գիրկը. նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելն է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հարավային Կովկասում, գրում է politnavigator.net-ը։

Մոտ չորս-հինգ ամիս առաջ Բրյուսելում, Վաշինգտոնում և Բեռլինում հանկարծ դադարեցին խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վաղաժամկետ ստորագրման անհրաժեշտության մասին և նույնիսկ սկսեցին Փաշինյանի կառավարությանը լցոնել զենքի ու անվտանգության երաշխիքների մասին դատարկ խոստումներով, առաջարկելով խաղալ տեղական Ուկրաինայի դերը։ Եվրոպական մայրաքաղաքների միջնորդական ջանքերը մարեցին, և Արևմուտքի բոլոր հույսերը շրջվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման հնարավորության վրա, պլաններ մշակվեցին ադրբեջանական վերնախավին սադրել «Արևմտյան Ադրբեջանը» և Սյունիքը վերագրավել, և նման կերպ ստեղծել անկայունության կենտրոն միմյանց դեմ հանելով Անկարային և ներքաշելով Իրանի զինված ուժերին: Անգլո-սաքսոնները ցանկանում էին իրականացնել այդ ծրագիրն այն բանից հետո, երբ չկարողացան Վրաստանը վերածել «երկրորդ ճակատի» ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը փոխարինող տարբերակ էր, որպեսզի Մոսկվային շեղեն ուկրաինական գործողությունների թատրոնից ստիպելով ջլատել ուժերը։ Բայց այդ նկրտումները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրադարձությունների նման զարգացման անթույլատրելիության մասին, և Ադրբեջանը լիովին համաձայնեց այդ տարբերակին։

Հիմա ուժերի կոնֆիգուրացիան փոխվելուց հետո, Փաշինյանի տերերը որոշել են վերարտադրել իրավիճակը և արագացնել Հայաստանը «թուրքական աշխարհին» ինտեգրելու ծրագրի իրականացումը որպես կարևոր տրանսպորտային օղակ Տրանս-Կասպյան տրանսպորտային երթուղու: Ուստի հոկտեմբերի 12-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում Փաշինյանը հնչեցրեց «Խաղաղության խաչմերուկ» լոգիստիկ նախագծի վերանայված հայեցակարգը, որում նշվեց Զանգեզուրի միջանցքի գործարկման անհրաժեշտությունը։ «Մենք պատրաստ ենք կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասել է Փաշինյանը։ Իսկ հետո նա փորձեց կաշառել Մոսկվային ցույց տալով, թե որքան ձեռնտու կլինի Սյունիքի մարզով անցնող այդ ճանապարհը։ «Տարանցիկ երթուղիները, հասկանալի պատճառներով, զգալի տնտեսական և քաղաքական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, այդ թվում արտաքին քաղաքական։ Տվյալ տարածքով երթևեկության հոսքերի անցումը Մոսկվայի համար կարող է ընդունելի լինել, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ դրա կառավարման վրա: Սա գործոն է, որը մենք պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։ Բայց հետո նա անմիջապես բերանից թռցրեց, թե ինչո՞ւ է Երևանը հանկարծ մտահոգվել Բաքվի և Նախիջևանի միջև ուղիղ կապի բացմամբ: Պարզվում է, որ մի շարք արևմտյան երկրներ չեն ցանկանում, որ տրանսպորտային հոսքերն անցնեն Իրանի տարածքով այդ երկրի հետ իրենց լարված հարաբերությունների պատճառով։ Ի վերջո, անցյալ տարի Անկարան, Թեհրանը և Բաքուն պայմանավորվել են կառուցել շրջանցիկ երթուղի իրանական հողերով, ինչից հետո անմիջապես վերացել էր իրավիճակի սրությունը:

Այդ միջանցքը բացելով Արևմուտքը կրկին ասպարեզ է բերում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի առճակատումը, քանի որ Թեհրանի համար փաստացի Անկարայի և Բաքվի վերահսկողության տակ Հարավային Հայաստանով անցումը մահվան պես մի բան է։ Ավելին, Հայաստանի իշխանությունը, բացելով Թուրքիայի հետ սահմանը, անիմաստ է դարձնում ռուս սահմանապահների, ինչպես նաև ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, ինչը նշանակում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը վերացնել։ Միակ բանը, որ Երևանին հետ է պահում վերջնական քայլից, դա վախն է Բաքվից, և Փաշինյանին դեռ պետք է ռուս զինվորականը որպես խաղաղության համաձայնագրի կնքման փաստարկ։ Բայց հենց որ այն ստորագրվի Արևմուտքին ձեռնտու պայմաններով, հայկական վերնախավը կշտապի պահանջել դուրս բերել ռուսական կոնտինգենտը։

Որոշ քաղաքագետներ կարծում են, որ Ադրբեջանը մշտական ճնշում գործադրելով Հայաստանի վրա փորձում է արագացնել հաշտության պայմանագրի ստորագրումը, քանի որ  իբր վախենում է «Նեզալեժնու» արագ պարտությունից, որից հետո Մոսկվան նորից կակտիվանա տարածաշրջանում: Նման կարծիքի է նաև, օրինակ, ռուս քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը։ «Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շուտ իր պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել։ Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակը, պարադոքսալ կերպով, իր օգտին չի աշխատում, և դա առաջին հերթին կապված Ուկրաինական պատերազմի հետ,- նշել է Ուստյանը,- Բաքուն, իհարկե, ունի իր սեփական պատճառները, քանի որ Անկարայի հետ համատեղ ընդլայնվում է Հարավային Կովկասում գերիշխանությունը հաստատելու համար, բայց ինձ թվում է, որ ներկայիս գործընթացի գլխավոր նախաձեռնողն անգլո-սաքսոններն են, քանի որ նրանք նախկինում չթողեցին Նիկոլ Փաշինյանին գնալ նման քայլի ձգձգելով խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու հաղորդակցությունների բացումը»։

Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի հեռացրել սրացման սպառնալիքը, քանի որ Փարիզը շարունակում է զինել Երևանին որպես Բաքվին հակակշիռ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 30-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է դառնալ «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը»։ Պենտագոնն, ի դեպ, արդեն նշանակել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում իր մշտական ներկայացուցչին։

Եվ այս թոհուբոհի մեջ հիմնական խնդիրն Իրանին հյուսիսից մեկուսացնելն է նրա համար ստեղծելով նոր ճակատ, և նաև ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանից վերջնականապես հեռացնելն է։ Այդ նպատակով Վաշինգտոնը դեմ չէ ստիպել Փաշինյանին գործարկել Զանգեզուրի միջանցքը, բացել Թուրքիայի հետ սահմանը և շտապել ընկնել օսմանյան սուլթանի գիրկը։ Եվ դրա բոլոր նախանշաններն արդեն իսկ կան:
Մնում է մի չնչին բան. պայմանավորվել կապիտուլյացիայի և սահմանազատման շրջանակներում վիճելի տարածքների հանձնման վերջնական պայմանների շուրջ, փոխել Հայաստանի Սահմանադրությունը և գործն արված է: 

Միակ հարցը, որը բաց է մնում այն է, թե արդյո՞ք նման «խաղաղությունը» ի վերջո ձեռնտու է Ռուսաստանին, և արդյո՞ք դա չի հանգեցնի առճակատման նոր փուլի, քանի որ ՆԱՏՕ-ն գործնականում կհասնի Կասպից ծով և կունենա ոչ միայն հնարավորություն կտրել Ադրբեջանով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհը, այլ նաև առաջխաղացման ուղի կստանա դեպի Կենտրոնական Ասիա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը
Ամենադիտված