Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը եկել էր իր գինիները գովազդելու VitiVini-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 VitiVini 2024-ի ավելի քան 200 ցուցադրողների թվում առանձնանում էր մեկ տաղավար: Փարիզի և Երևանի համագործակցության նպատակով հայ գինեգործներ էին հրավիրվել ներկայացնելու իրենց արտադրանքը, գրում է lunion.fr-ն։

Կանոնից բացառություն պետք է լինի: VitiVini (2024 թ. հոկտեմբերի 15-18) ցուցահանդեսը, որը նվիրված էր պրոֆեսիոնալ գինեգործության մասնագետներին, ավարտվել է հիշողություններ թողնելով Հայաստանի մասին։ Հնարավոր է եղել բացահայտել, որ Թուրքիայի և Իրանի միջև խրված նախկին խորհրդային մի հանրապետություն աշխարհի հնագույն գինի արտադրողներից է: «Արդեն 6500 տարի»,- հիշեցրել է Հայաստանի պատվիրակության անդամ Անուշ Հովնանյանը։ Եվ դա այդ երկիրը դարձնում է գինու օրրան: «Ավանդույթը գալիս է Նոյան տապանից, երբ հայրապետն Արարատ լեռան վրա խաղողի այգի տնկեց։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են այդ ժամանակաշրջանի ամֆորաներ։ Դրանք օգտագործվում էին գինիներ պահելու համար»,- շարունակել է նա։ Փոքր Կովկասի այդ երկրում պաշտոնապես կա 357 խաղողի տեսակ։ Կամ գուցե ավելին... Մոտ տասնհինգ արտադրողների ընտրանին էր ցուցահանդեսում: «Հայաստանում մենք արտադրում ենք հանգիստ գինիներ, ինչպես նաև որոշ փրփրուն գինիներ»,- պատմել է Անուշ Հովնանյանը։

«VitiVini»-ի 13-րդ ցուցահանդեսում Հայաստանի ներկայությունը մենք պարտական ենք Ֆրանսիայի և այդ երկրի միջև 2021 թվականին ստորագրված համաձայնագրին։ Այդ հանաձայնագրով ստեղծվել է «Ճանապարհային քարտեզ 2021-2026» տարօրինակ անունով հանձնաժողով, որն աշխատում է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար, օրինակ կայուն զարգացում, կրթություն, Ֆրանկոֆոնիա և տնտեսություն, գինին ևս իր տեղն է գտել այնտեղ:

 «Մենք փոխել ենք մեր գործելակերպը և ստեղծել ընդհանուր հետազոտական ծրագիր, - բացատրել է «Ճանապարհային քարտեզ 2021-2026»-ի կոմիտեի գլխավոր պատվիրակ Սերժ Խևասյանը,- մենք պետք է ուսումնասիրենք բիոխաղողագործությունը: Ֆրանսիացիները Հայաստանում հաստատվել են գինի արտադրելու նպատակով։ Ֆրանսիայի հետ համագործակցությունը բնական է: Ընդ որում հիմա մենք այստեղից էլ գնում ենք մեր տակառները, քանի որ Ղարաբաղից արդեն չենք կարող դրանք ձեռք բերել»: Բանն այն է, որ այդ տարածքն Ադրբեջանը հիմա անեքսիայի է ենթարկել:

Տեղեկատվության համար: Հայաստանը վերջին շուրջ երեսուն տարում վերականգնում է իր գինու ավանդույթը և տարեկան արտադրում է 12 միլիոն լիտր գինի։ Խորհրդային տարիներին արտադրությունը կենտրոնացած էր կոնյակի վրա։ Այդպես էր որոշում Մոսկվան իր հնգամյա ծրագրերում։ «Մեզ համար դա կոնյակ էր։ Գինին Վրաստանն էր, իսկ Ուկրաինայինը ցորենը։ Ամեն ինչ որոշված էր։ Ամեն ինչ ծրագրված էր,- ամփոփել է Սերժ Խևասյանը,- բայց այն պահից երբ մենք անկախ դարձանք, հայկական գինին հաճախ է դասվում աշխարհի լավագույն գինիների 10 կամ 15-ակում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փողոցում կարգելվի մեքենաների կանգառը «Հըզբոլլահը» 5 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ-ն էլ ստորգետնյա կայան է ոչնչացրել Վթար Լոռու մարզում․ 2 հոգի հոսպիտալացվել էԲաքվում հեղեղումներ են․ մեքենաները ջրի տակ են մնացել Քպականները դեմ են արտահերթ ընտրություններին՝ վասն իրենց հիփոթեքներիԼեո Մկրտչյանի եվրատեսիլյան երգի պրեմիերան Բյուջեի հավաքագրման խնդիրները սրվելու ենՄոլդովայի զարգացումներն ահաբեկել են հայաստանյան արևմտամետներին Կոլափս է լինելու. տրանսպորտի վճարման համակարգը կարող է ցնցել պետական համակարգը Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանումԱրևմուտքը ռուսական T-14 «Armata» և T-90M «Proryv» տանկերը ճանաչել է լավագույններից մեկը«Հայաստանի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է «ռուս զինվորականներին ամբողջովին դուրս բերել»»Հայաստանը եկել էր իր գինիները գովազդելու VitiVini-ում «Իրանը ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում»Աչաջուր գյուղի բնակիչը ահազանգում էԱրագածոտնում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը, վիրավnրներ կանՄանկապղծության դեպք՝ 1000 դրամի դիմաց․ ինչ է կատարվել Կոտայքի մարզում (տեսանյութ)Փաշինյանն ըստ հրամանի նետվեց Էրդողանի գիրկը. նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելն է  Էլինա Ավանեսյանը պարտվել է «Guangzhou open»-ի մեկնարկում Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվելԱրդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»Ադրբեջանական բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը․ պատմության այս օրը (22 հոկտեմբեր)Վանաձորում 21-ամյա երիտասարդի ծայրահեղ ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց․ մանրամասներԳեղարքունիքում մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա«Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ»Մահացու վթար՝ ՌԴ-ում․ 2 հոգի մահացել է, 5 տարեկան աղջնակը՝ հոսպիտալացվել«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»10 մլն դրամ և նույնքան արժողությամբ էլ ոսկյա զարդեր են գողացել. մեղադրում են պարեկներինԵրկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»Աճ տարադրամի շուկայումՀայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»Տեղումներ կլինեն ձյան տեսքովՄիջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» Ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը` ՀՌՀ անդամի միակ թեկնածու. «Ժողովուրդ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. Մաս 235. «Ժողովուրդ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»Կրկին փորձիր․ «Հրապարակ» «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյան տեղումներ են, կատարվում են մաքրման աշխատանքներԵվրախորհրդարանում հոկտեմբերի 22-ին կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերություններըԱմբողջ տարածաշրջանն իսրայելցիներին թույլ չի տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար. Արաղչի
Ամենադիտված