Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային. Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել էր աշխատավարձ ստանալու, գործուղումների մեկնելու, սակայն ոչինչ չանելու մեջ՝ հորդորելով վայր դնել պատգամավորական մանդատները։

«Եթե հրաժարվեն իրենց մանդատներից, Նիկոլ Փաշինյանը կտանի ընտրությունների, տեղի կունենան նոր ընտրություններ, այսինքն՝ ռեստարտ կլինի այս երկիրը և դուրս կգա այս խայտառակ մղձավանջից»,-ասել էր Մարուքյանը։

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե իր պատասխանը պետք է ընկալել ոչ թե արձագանք Էդմոն Մարուքյանին, այլ՝ բացատրություն քաղաքացիներին, որոնց կարծիքը ամենակարևորն է։

«Մանդատները դնելու մասին բազմիցս եմ խոսել, կրկնեմ ևս մեկ անգամ․ մեզ համար մանդատներն ընդամենը գործիք են մեր պայքարի համար, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ խնդիր չունի դրանցից հրաժարվելու այն պահին, այն պայմաններում, երբ դա, որպես գործիք, կլինի արդյունավետ:

Մնացած ժամանակահատվածը, ինչպես և ի սկզբանե հայտարարել էինք նոր ձևավորվող խորհրդարանի մասին, մեզ համար սա ընդամենը գործիք է իշխանափոխության հասնելու համար»,- ասաց Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է գործողումներին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, թե դրանց մասնակցում են պարզ պատճառով. համարում են, որ ՀՀ քաղաքացիների իրական տեսակետներն ու և դիրքորոշումներն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային հարթակներում.

«Մենք հարգում ենք մեր երկրի քաղաքացուն և համարում ենք, որ իրենց ձայնը պիտի լսելի լինի, և աշխարհը չպիտի լսի բացառապես կապիտուլյանտական բարբաջանքը, որը որևէ կապ չունի մեր երկրի քաղաքացիների նվիրական իղձերի, ցանկությունների և երազանքների հետ»։

Պատգամավորի գնահատմամբ՝ նույնիսկ եթե երկու ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով մանդատները վայր դնեն, դա չի ենթադրում խորհրդարանի լուծարում:

«Մեր սահմանադրության մեջ խորհրդարանի լուծարման երկու դեպք է նախատեսված, այն է՝ վարչապետի չընտրվել և կառավարության ծրագրի չհաստատել, որոնք մեծ հաշվով նույն հասկացությունն են: Ուրիշ որևէ հիմքով խորհրդարանի լուծարման հնարավորություն չկա։

Ինչ վերաբերում է «քաղաքական ճգնաժամ» ասվածին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը և տարբեր պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ նույնիսկ եթե խորհրդարանը միակուսակցական է, այն կշարունակի աշխատանքը մինչև 2026 թվականը»,-ասաց պատգամավորը։

Բացի այդ, իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնելը թողնել Փաշինյանի «հայեցողությանը և քմահաճույքին»։

«Այս ճանապարհով մենք մի անգամ արդեն անցել ենք 2021 թվականին, այն ժամանակ, երբ Էդմոն Մարուքյանը և իր գլխավորած երբեմն գոյություն ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում էր։ Տեսանք, թե ինչ եղավ, տեսանք, թե այն ժամանակ Հանրապետականն ինչ դիրքորոշում ուներ և թե Հանրապետականի խորհուրդները չլսելն ինչ արդյունքների բերեց բոլորիս։

Եթե որևէ մեկն ակնկալում է, որ միջազգային հանրության ճնշման ներքո կլուծարվի խորհրդարանը, նույնպես սխալվում է։ Միջազգային հանրությունը և կազմակերպությունները տեսնում են, թե ինչպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե մեկուկես տարի անցկացնում անազատության մեջ՝ լինելով միջազգային կառույցների կողմից ճանաչված քաղբանտարկյալ, և որևէ բան չի անում։ Տեսնում է Հայաստանում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարաների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառումը և որևէ բան չի արձանագրում, չի հայտարարում: Տեսնում է բոլոր կամայականությունները դատաիրավական ոլորտում, ժողովրդավարության ոլորտում, և այսպես շարունակ, բայց որևէ շոշափելի արձագանք, բացի մի քանի հեղինակավոր զեկույցներից, որևէ այլ գործուն քայլ չի իրականացվում: Ես չեմ համարում, որ մենք պետք է լինենք այնքան նաիվ, որպեսզի ակնկալենք, որ Մարուքյանի նշած սցենարի պարագայում արդյունքն այլ կլինի»։

Ինչ վերաբերում է Մարուքյանի հորդորին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները հստակ ցույց են տվել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն այլևս գոյություն չունի.

«Այն չի վայելում ՀՀ քաղաքացիների վստահությունը, հարգանքը, չի կարողացել վաստակել մեր քաղաքացիների քվեն։ Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային։ Դեսպան է աշխատում Փաշինյանի համար՝ ձևանալով ընդդիմություն»։

 

 

 

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

«Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ
Ամենադիտված