Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակ են այն բանի, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը երկրների միջև․ Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Չինաստանի հարաբերությունները օրինակելի են, կայունացնող գործոն համաշխարհային ասպարեզում։ Համագործակցությունը հավասար և ոչ պատեհապաշտական բնույթ ունի և հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահի հետ Կազանում կայացած հանդիպման ընթացքում։
«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները երկու երկրների միջև հարաբերությունները պահում են անձնական վերահսկողության տակ։ Վերջին տասնամյակում ՉԺՀ-ի և ՌԴ–ի հարաբերությունները երկար ճանապարհ են անցել և աննախադեպ բնույթ են ստացել»,- նշել է Չինաստանի նախագահը։