Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն․ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է վայր դնել մանդատները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ MediaHub-ի տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։
Լրատվամիջոցի տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կողմից։ Ասել են, որ քաղաքականության մեջ «երբեք»-ներ չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։
«Այս պահին հստակ որոշում կա»,- ասել է դաշինքի մամուլի խոսնակ Արամ Շաբոյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի։