Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք չէ լոլոներ կարդալ, կոնկրետ պատասխանե՛ք», «Ես հասկանում եմ, որ Ձեր կարդացած միակ գիրքը Կիկոսի մահն է». Փաշինյան-Քոչարյան բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հնչեցրեց, թե որն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը:

«Սահմանազատման Կանոնակարգի 5-րդ հոդվածը հատվածային սահմանազատմանն է վերաբերում, ի՞նչ է լինելու, եթե մենք հետ քաշվենք որոշ շրջաններից, ինչպես, օրինակ, Տավուշում, իսկ Ադրբեջանը վիժեցնի գործընթացը: Կստացվի, երբ մենք փաստացի տվել ենք ու չենք ստացել մեր ստանալիքը, ո՞րն է կուրորեն Ադրբեջանին հավատելու պատճառը»,- ասաց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, թե ՀՀ-ն որդեգրել է որոշակի ռազմավարություն, և դա հետևյալն է՝ անվտանգային ոլորտում ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը և մենք հետևում ենք այդ ռազմավարությանը:

«Այն ինչ ԱԺ-ն այսօր վավերացրել է, ես կարծում եմ, որ մենք պետք է ըստ արժանվույն գնհատենք այդ իրադարձությունը, այն չափազանց կարևոր է, որովհետև մենք դրանով արձանագրել ենք ՀՀ-ի տարածքների լեգիտիմ սահմանների սահմանազատման սկզբունքները և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն:

Կանոնակարգում նախատեսված է ոչ միայն սահմանազատման հատվածական հնարավորություն, այլև իրականացվելու է ամբողջական սահմանազատում: Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի որևէ կերպ և հետագա պրոցեսները իրականացնելու համար»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այն ինչ տեղի է ունեցել Կիրանց-Ոսկեպար հատվածում դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում:

«Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է: Եվ մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել և այս իրավիճակը ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- շեշտեց նա:

Քոչարյանն էլ արձագանքեց, թե ուզենալ կարող են, իսկ իրենց հավատալ չեն կարող, քանի որ շատ դեպքերում իշխանության գործողությունները հավատ չեն ներշնչում:

«Էս մոլորեցնելը պետք չէ, որովհետև կոնկրետ կանոնակարգում գրված է՝ սահմանազատումն արվում է առանց վերջնականի: Օրինակ՝ հիմա Տավուշում եղավ, հաջորդ հատվածն ասենք արվում է Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ է քաշվում, հետո եթե հերթը հասնում է Ջերմուկին, Ադրբեջանն ուղակի դուրս չգա, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու: Լոլոներ պետք չէ այստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»,- ասաց պատգամավորը:

«Ես հասկանում եմ, որ գուցե Կիկոսի մահը էն քիչ գրքերից է, որոնք Դուք կարդացել եք, բայց Կանոնակարգում Ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն և պետք չի ամեն անգամ Կիկոսի մահի սցենարներն ասել: Ի վերջո կա Կանոնակարգի տեքստ, որը հրապարակային է և որը լիարժեք համապատասխանում է ՀՀ պետական շահերին և մենք շարունակելու ենք հետապնդել այդ պետական շահերը, մնացածը Ձեր մեկնաբանությունն է»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ
Ամենադիտված