Ցավալի լուր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 10 ամսական երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «հետարյունազեղային հիդրոցեֆալիա, վիճակ տարած հերոինֆեկցիայից և արտաքին դրենավորումից գլոբալ զարգացման հապավում, սուր գաստրոէմպերիդ ցնցումային համախտանիշ ասպիրացիա հարցականով» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մի երեխա է մահացել։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական Հ․ Ո․-ն է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ