«Սրբազան պայքար»-ը նախագահից կպահանջի չստորագրել Սահմանազատման կանոնակարգը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։ Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։ Այս մասին գրված է «Սրբազան պայքար»-ը տելեգրամյան էջում։
«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- գրված է հաղորդագրության մեջ։