Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանի կերպարանափոխումը և Հայաստանի ճակատագիրը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը լայն հանրությանը հայտնի էր որպես լիբերալ լրագրող, ով լիբերալ տեսանկյունից գրում էր այն արժեքների մասին, որոնք ընդհանուր առմամբ ժողովրդավարական են համարվում Արևմուտքում, գրում է cominf.org-ը։ Կոռուպցիայի և սոցիալական խնդիրների ֆոնին նրա ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ Հայաստանի քաղաքացիներին հույս ներշնչեց ավելի արդար հասարակություն կառուցելու ուղղությամբ: Իրոք, կոռուպցիայի դեմ խոստացված պայքարը (որը, ինչպես գիտենք, չի կարելի ամբողջությամբ հաղթանակով ավարտել, սակայն մի շարք երկրներ ունեն լավ փորձ արդյունավետորեն ճնշելու այն մինչև պետության համար ոչ վտանգավոր սահմաններ) կարող էր բարելավել երկրի ընդհանուր կենսամակարդակը։ Դա, բնականաբար, յուրաքանչյուր մարդ էր ցանկանում, ընդ որում ոչ միայն Հայաստանում։ Սկզբում, իշխանության գալուց հետո, Փաշինյանն ու իր համախոհները ձեռնարկեցին քայլեր, որոնք իսկապես հույս տվեցին շարքային քաղաքացիներին։ Բայց հետո ինչ-որ անհասկանալի բան սկսեց տեղի ունենալ: Հիմա այդ ամենը, իհարկե, պարզ է, բայց այն ժամանակ անհասկանալի էր թվում։

Վարչապետը սկսեց ակտիվորեն սադրել Ադրբեջանին։ Եվ դա փոփոխական ակտիվությամբ շարունակվող բանակցային գործընթացի ֆոնին։ Կարելի էր դիմել և դիվանագիտության, և հռետորաբանության, և քաղաքական քայլերի, այդ թվում ոչ պոպուլյար, բայց կանխել ծանր հետևանքները հայ ժողովրդի համար։ Փաշինյանն, ընդհակառակը, բարձրաձայն հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո այցելեց Ադրբեջանի ցավոտ կետը՝ Շուշի քաղաքը և մասնակցեց մարտական պարի: Նա կարծես հրավիրեց Ադրբեջանին սանձազերծել ռազմական գործողությունները, մինչդեռ իր թիկունքում չունենալով այն ուժը, որը կարող էր նրան աջակցություն տրամադրել: Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ողբերգությանը և տարածաշրջանում Հայաստանի հեղինակության աղետալի անկմանը։ Այդ ֆոնին էլ Երևանը սկսեց ակտիվորեն դաշնակիցներ փնտրել Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների շարքում։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին Փաշինյանի կինը հանդիպեց Ուկրաինայի Զելենսկու կնոջ հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցություն սկսվեց։ Դրան զգուշավորությամբ են հետևում ոչ միայն Մոսկվայից, այլ նաև մերձավոր մայրաքաղաքներից՝ Բաքվից և Անկարայից։ Ի՞նչ է անելու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ակնարկող Փաշինյանը, եթե նրա մերձավոր հարևանների մտավախությունները հասնեն կրիտիկական մակարդակի։ Իսկ հիմա Վաշինգտոնն է միացել Անդրկովկասում խաղին։ Նրան չի զսպում անգամ ՆԱՏՕ-ի իր դաշնակցի՝ Թուրքիայի դժգոհությունը։ ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է Հայաստանը վերածել Անդրկովկասում Ռուսաստանի սահմանների մոտ հակառուսական սադրանքների կազմակերպման հարթակի, ինչը ռազմաքաղաքական իրավիճակն ամբողջությամբ ապակայունացնելու Սպիտակ տան ռազմավարական ծրագրի տարրերից է։ Հստակ երևում է, որ ԱՄՆ-ը մտադիր է պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների քայքայման համար։ Մինչդեռ այդ հարաբերությունները հենց այնպես չեն առաջացել։ Դրանք հիմնված են երկու երկրների ժողովուրդների պատմամշակութային կապերի,  ճակատագրերի ընդհանրության, տնտեսական սերտ համագործակցության և կայուն տնտեսական կապերի վրա։

Արևմտյաններն օգտագործելով նախկին սոցիալիստական ճամբարի և հետխորհրդային երկրներում փորձարկված տեխնոլոգիաները կեղծելով պատմությունը հակառուսական ուղղությամբ այդ նպատակին հասնում են հայ բնակչության մտավոր վերակողմնորոշման և գիտակցության փոխակերպման միջոցով։ Այսպես ասած գիտակ պատմաբանները, լուրջ գիտական աշխատանքների քողի տակ, գրելով իրենց խաբեբայական տեքստերը Արևմուտքին հաճելի ձևով, ստանում են դրամաշնորհներ, գրքերի տպագրություններ, հրավերներ արևմտյան երկրներում հեղինակավոր գիտաժողովների: Նրանք գովաբանվում են իբր թե անկախ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից, ովքեր իրականում ապրում են արևմտյան փողերով: Իսկ ազնիվ պատմաբաններն ապրում են աղքատության մեջ, բախվում են խոչընդոտների և ենթարկվում ճնշումների այդ նույն «անկախ» «ժողովրդի կենդանի խղճի» արտահայտողների կողմից։ Ռուսաֆոբիայի և ագրեսիվ ազգայնականության գաղափարների վրա հիմնված հայերի գաղափարական ինդոկտրինացման գործում առաջատար դերը խաղում են Արևմուտքի կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության այլ կառույցները (լրագրող շրջանակներ, լրատվամիջոցներ, քաղաքական ակտիվիստներ, բլոգերներ և այլն): Ժամանակ առ ժամանակ էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում անձամբ Փաշինյանը և սորոսի ՀԿ-ներ նրա հովանավորյալները, միանում են հակառուսական տեղեկատվական արշավներին։

Այսպիսով, Արևմուտքն օգտագործում է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի ղեկավարությունն Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական խաղի համար։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ուրախ է, որ իրեն օգտագործում են։ Կա մտավախություն, որ ամերիկա-եվրոպական վերնախավերը հստակ ծրագրում են կրկնել Հայաստանում ուկրաինական ողբերգության սցենարը։ Վերջերս Փաշինյանը եղել է Մոսկվա և այնտեղ հեծանիվ վարել, ընդ որում մեքենաներով բազմաթիվ պահակների ուղեկցությամբ։ Թե ի՞նչ էր ուզում ասել դրանով, մնացել է առեղծված։ Բայց միջազգային հարաբերություններում ոչինչ իզուր չի արվում։ Յուրաքանչյուր ժեստ կարևոր է: Եթե Հայաստանի վարչապետն այդ աղմուկ հանած հեծանվարշավը կատարել է առանց թաքնված քաղաքական ուղերձի, պարզապես այն պատճառով, որ դա ցանկացել է, ապա դա միայն խոսում է նրա անձնական ինտելեկտի մասշտաբների և Հայաստանի ու նրա խնդիրների և մարտահրավերների մասշտաբների անհասկացության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի
Ամենադիտված