6,2 մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում՝ Հյուսիսային Կուրիլյան կղզիների (Ռուսաստան) ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ի գիշերը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 155 կմ հարավ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 63 կմ խորության վրա։
Ոչ ոք չի տուժել և վնասներ չեն գրանցվել։ Նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։