101 տարեկան բրիտանացին պարաշյուտով երկարատև թռիչք է կատարել (տեսանյութ)
ՎԻԴԵՈ1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի մասնակից վետերան Բրայսոն Հեյսը դարձել է աշխարհում ամենատարեց սքայդավերը:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ 101 տարեկան բրիտանացին նախօրեին պարաշյուտով (անկարգել) թռիչք Է կատարել բարեգործական նպատակով: Անգլիայի հարավ-արևմուտքի Դևոնի կոմսությունում պարաշյուտով թռել է ավելի քան 5 հազար մետր բարձրությունից՝ իր ընտանիքի երեք սերունդների ներկայացուցիչների հետ: Նրանցից ամենափոքրը ծոռն է՝ 16 տարեկան, իսկ ամենատարեցը՝ որդին 74 տարեկան:
Վայրէջքից հետո Հեյսը հայտարարել է, որ «իրեն զգում է երանության գագաթնակետին» և անհամբերությամբ է սպասում հաջորդ թռիչքներին: