ԿԺԴՀ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է կորեացի զինվորականներին ՌԴ ուղարկելու լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարար Կիմ Չեն Գյուն հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կորեան զինվորականներ ուղարկեր Ռուսաստան, ապա այն կլիներ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Փոխնախարարի խոսքերը մեջբերում է ԿԺԴՀ կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Եթե տեղի ունենար այն, ինչի մասին աղմկում են համաշխարհային լրատվամիջոցները, ապա դա կհամապատասխաներ միջազգային իրավունքի նորմերին։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ գոյություն ունեն այնպիսի ուժեր, որոնք կցանկանային այդ գործողությունը որակել որպես անօրինական»,- ասել է փոխնախարարը։