«Զրո» արժանապատվություն․ Ավետիք Իշխանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«0 ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Նայեցի երեկ Կազանում անցկացված ԲՐԻԿՍ համաժողովից որոշ դրվագներ։ Համաժողովին ներկա էր նաև Հայաստանի գարշապետը։ Նա երջանիկ դեմքով նստած էր Ադրբեջանի նախագահի կողքին և առիթ էր փնտրում նրան քծնելու համար։
Ի՞նչ ասես․․․
Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ, այն որ ինչպես 44-օրյա պատերազմը․ այնպես էլ Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունը համաձայնեցված է եղել գարշապետի հետ։Էլ չասենք Բաքվի զնդաններում տառապող մեր գերի-պատանդների մասին։Հակառակ դեպքում, նա ոչ միայն չէր շփվի Ադրբեջանի նախագահի հետ, այլև համաժողովի կազմակերպիչներին կխնդրեր, որ իրեն նստելու այլ տեղ առաջարկեն։ Այսպիսի դավաճան, մարդկային և ազգային արժանապատվությունից բացարձակապես զուրկ պետության ղեկավար աշխարհը չի տեսել»։