Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը․ պատմության այս օրը (26 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նաուրու` Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունն աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:

1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ):

1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:

1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն ընդունել է խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:

1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:

1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:

1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:

1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:

1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:

1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:

1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:

2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 

2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանն ի դեմս «Արմենալ»-ի  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:

2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

2008- Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:

2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:

2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ:

2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

2023-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ղարձել Արմեն Փամբուխչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1581– համաձայն ավանդության Երմակը գրավել է Սիբիրը։

1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինն ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը:

1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:

1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:

1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:

1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:

1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։

1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Արևմտյան Ֆլորիդան:

1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս:

1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որն աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։

1892 թ. – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։

1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։

1932- Իոսիֆ Ստալինն իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:

1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։

1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:

1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:

1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:

1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:

1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերն աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:

2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:

2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել  գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:

2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:

2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:

2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։

2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:

2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը:

Կ. Խաչիկյան

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավnր կա Ի՞նչ են քննարկել ՔՊ-ումԻրանը հայտարարել է՝ կօգտվի Իսրայելին պատասխանելու իրավունքիցՓաշինյանի թեկնածուն Արփինե Սարգսյանն էԱԳՆ-ն Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր է պատրաստում Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուցԱրևմուտքը կորցնում է վերահսկողությունը Վրաստանի վրաԱռնվազն 2 զինվորական է uպանվել Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկելու համար ձերբակալված 62-ամյա կինն ազատ է արձակվել. հայտնի է պառճառըՈղբերգական դեպք՝ ԵրևանումՔԿ-ն պարզաբանել է Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Բախվել են «ՎԱԶ 21124-110»-ն ու «Toyota»-ն, վիրավnրների մեջ կա երեխաԻնչո՞ւ Ուկրաինան չի ստեղծում մարտական ինքնաթիռներ. ավիացիոն փորձագետը նշել է պատճառներըԱյլ բան դժվար էր սպասել. Հայաստանի խորհրդարանի ղեկավարը պաշտպան է կանգնել լրտեսներին ԵՄ-իցՀայաստանում զբոսաշրջության ոլորտում անկումը փոխհատուցել է ոսկու առևտրի եռակի աճովԽոշոր վթար՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար «Թույլ հասարակություն՝ ուժեղ ռեժիմ». հայկական փակուղի, սյուներ սահմանին և ԶանգեզուրՀայաստանը Հնդկաստանի օգնությամբ արդիականացնում է սեփական Սու-30ՍՄ կործանիչներն առանց Ռուսաստանի Դաշնության. ընդ որում այդ ռուսական «թռչունների» գնման վարկը դեռևս չի էլ վճարվել Ռուսաստանի գանձարանՀարձակումը հաջողությամբ կասեցվել է. Իրանի հայտարարությունըԿառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը․ պատմության այս օրը (26 հոկտեմբեր)Հայաստանի ղեկավարությունն ուրա՞խ է, որ իրեն օգտագործում են. «Փաստ»Դեպի ձմեռ․ -5 աստիճան ցուրտ կլինիՄիակ նպատակն ու խնդիրը Հայաստանից «հակառուսական» պետություն սարքելն է. «Փաստ»Բարձր փոխարժեքներ սահմանվեցին«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»ՃՏՊ Սևան քաղաքումԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մղում է բախումների. «Փաստ»Կեղտոտ մեթոդների ու հանցագործությունների ռեկորդակիր Ադրբեջանն ու COP29-ը. «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ»Երկրաշարժ՝ Հայաստանում Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ»ՊԵԿ-ը Սոցապ նախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել․«Հրապարակ» Մահարձանի պատրաստման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո. նախագիծ. «Փաստ»«Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում. փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»․«Հրապարակ» Իրականում նպատակը, կարծես, մեկը պիտի լիներ. «Փաստ»Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ» «Չիստկան» մոտենում է ավարտին․ «Հրապարակ» Ինչո՞ւ էին «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչները մեկնել Իրաքյան Քուրդիստան. «Փաստ»ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. «Ժողովուրդ» Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ․ «Հրապարակ» «Սա յուրաքանչյուր հայի ամոթն է». ինչպե՞ս է Արշակ Կարապետյանը մեկնաբանում «հայտնի» լուսանկարի շուրջ աղմուկը. «Փաստ»Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկիցԵԱՏՄ երկրների շարքում շինարարական աշխատանքների աճի տեմպերով Ղրղզստանը գրանցել է ամենաբարձր ցուցանիշը, Հայաստանը նախավերջին տեղում էԲաքուն պետք է ապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. Ֆրանսիացի պատգամավոր«Զրո» արժանապատվություն․ Ավետիք ԻշխանյանՇղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում էՓաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել ՔՊ պատգամավորների հետՄԱԿ-ում ու ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակվել․ Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել
Ամենադիտված