Հայաստանը Հնդկաստանի օգնությամբ արդիականացնում է սեփական Սու-30ՍՄ կործանիչներն առանց Ռուսաստանի Դաշնության. ընդ որում այդ ռուսական «թռչունների» գնման վարկը դեռևս չի էլ վճարվել Ռուսաստանի գանձարան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ զինվորականները ցանկանում են սեփական Սու-30ՍՄ-ների խորը արդիականացում իրականացնել հնդկական ռազմարդյունաբերական համալիրի օգնությամբ, գրում է overclockers.ru-ն։ Բարելավման շնորհիվ 4+ սերնդի այդ ինքնաթիռը կստանա ոչ միայն ավելի ժամանակակից էլեկտրոնիկա, ինչպիսիք է Հնդկաստանի սեփական արտադրության թռիչքային համակարգիչը և Uttam AFAR տիպի ռադարը, այլ նաև «օդ-գետին» ու «օդ-օդ» դասերի կառավարվող հրթիռային համակարգեր: Խոսքը RudraM ընտանիքի զինամթերքի և, համապատասխանաբար, Astra Mk1 հրթիռի մասին է։ Հայ ռազմական ավիատորներին չի գոհացնում նաև, իբր թե, «հնացած» N011M Bars ռադիոտեղորոշիչ կայանը:
Նաև ինչպես գրում է «Ռազմական ինֆորմատոր» հեռագրային ալիքը Դելիի և Երևանի միջև համագործակցության այլ տարբերակ էլ կա: Որպես պահեստային լուծում Հայաստանը կարող է ձեռք բերել հնդկական Սու-30ՄԿԻ-ներ։
Բաց տվյալներով ներկայումս հայկական ռազմաօդային ուժերը զինված են 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչներով։ Սու-30ՍՄ-ը 4++ սերնդի ռուսական երկտեղանոց բազմանպատակային կործանիչ է։ Այն մշակվել է Սուխոյի նախագծային բյուրոյի կողմից և զանգվածաբար արտադրվում է Նովոսիբիրսկի ավիացիոն գործարանում: Այդ ինքնաթիռը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի համար նախատեսված Су-30ՄԿԻ ինքնաթիռի հիման վրա։
Ենթադրվում է, որ Հայաստանում Սու-30ՍՄ-ների արդիականացման ընթացքում ռուսական հրթիռների մի մասը կփոխարինվեն հնդկական տարբերակներով։
Բազային մոդելից Սու-30ՍՄ-ի հիմնական տարբերությունը տեղորոշիչի տեղադրումն է, որն ապահովում է մինչև 30 թիրախի հետևում և դրանցից յուրաքանչյուրի վրա մինչև չորս «օդ-օդ» հրթիռների ուղղորդում: Սու-30ՍՄ-ը հագեցած է նաև կապի փակ համակարգով, որը թույլ է տալիս տվյալների փոխանակում բանակային ավիացիայի և ցամաքային ուժերի կառավարման կենտրոններին։ Սու-30ՍՄ-ի մարտական գործողության շառավիղը 1500 կմ է։ Սպառազինությունը ներառում է R-77 միջին հեռահարության կառավարվող հրթիռներ, R-73E մոտ հեռահարության հրթիռներ, Kh-31A հականավային հրթիռներ և KAB-500 կառավարվող ռումբեր։ Սու-30ՍՄ-ն ի վիճակի է մարտական առաջադրանքներ կատարել գիշեր-ցերեկ գրաֆիկով, պարզ ու վատ եղանակային պայմաններում, ինչպես նաև, երբ հակառակորդն օգտագործում է էլեկտրոնային պատերազմի համակարգեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը