Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը. պատմության այս օրը (27 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։

1914 – ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։

1938 – վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:

1969 - վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։

1975 - վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։

1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։

1999 – Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել են։

2005 - Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին»:

2006 - Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի:

2009 - հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը»  քանդակը։

2013 - Կոմպոզիտորների համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը ստանալով ավել 2 քվե, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դարձել է կոմպոզիտորների միության նախագահ:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն ՊՆ նախարար են նշանակել Միքայել Արզումանյանին: Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ: 

2022 - վախճանվել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1439 — վախճանվել է Ավստրիայի հերցոգ, չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։

1449 — վախճանվել է թուրք աստղագետ և մաթեմատիկոս Մուհամեդ Տարագայ Ուլուգբեկը։

1505 – վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը (Վասիլյեվիչ)։

1553 — Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։

1605 - վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։

1644 — Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։

1645 — ինֆանտ Թեոդոզյու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի Գահաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը, և դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։

1728 – ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:

1759 — ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։

1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:

1811 — ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։

1873 — ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։

1901 — Փարիզում կողապտիչները կողոպտելով խանութը աշխարհում առաջին անգամ թաքնվել են օգտագործելով ավտոմեքենա։

1904 – բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:

1938 – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:

1855 – ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։

1858 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։

1932 – ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։

1959 — «Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։

1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։

1962 — Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի  U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է, այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։

1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։

1982 - Չինաստանը հայտարարում է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։

1984 – գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:

1991 – Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:

1991- Ջոհար Դուդաևը ընտրվել է ինքնահռչակ չեչենական Իչկերիա հանրապետության նախագահ։

2007 — Սանկտ-Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։

2017 — Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։

2019 - Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

Կ.Խաչիկյան

 

Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»Ներկայացվել են այսօրվա փոխարժեքները«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»Զինվորականները դադարեցրեցին ծափերը Թուրքիայի դրոշը բերելու ժամանակ (տեսանյութ)
Ամենադիտված