Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Toyota»-ի վարորդը, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մինչ շտապօգնության ժամանումը վիրավորներից 2-ին պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփի միջից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ քննությամբ պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը, քանի որ վարորդներից մեկը զինվորական է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տիտղոսային ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից. կեզծ թեզեր են նետում Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց«Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովում. Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները և Անդրկովկասում հաղորդակցությունների բացումը»  Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Արժանին ստանալ դարպասների մոտ հաչելու համար»Քոբուլեթիում հղի կինը վթարի է ենթարկվել և մահացելԿենսաթոշակի մասինՎթարի հետևանքով 36 ժամ գազ չի լինի Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ. պատմության այս օրը (28 հոկտեմբեր)Նման հայտարարությունը ծանր հարված է մեր զինծառայողին․ Տիգրան Աբրահամյան Ահասարսուռ դեպք՝ Երևանում․ 39-ամյա որդին սպանել է մորըԵրկու մանուկ որբ մնաց․ բացառիկ կադրեր՝ Էլեն Իսրայելյանի ողբերգական վթարիցԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԽոշոր վթար՝ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին անդամակցության հետ կապված նպատակներին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է կայացած խորհրդարանական ընտրություններինՀրդեհ է բռնկվել Գյուլբենկյան փողոցում հայտնի հացի փռերից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճանՀիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհըԽամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»Հայաստանում եղանակը կցրտի ևս 2-3 աստիճանով, այս գիշեր Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշոր հրդեհ Կոմիտասի պողոտայում (տեսանյութ) Թել Ավիվի մոտակայքում Բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ. կան տուժածներ Արմավիրի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներՓրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան արձագանք տալ՝ Ուկրաինային ՌԴ խորքը հարվածելու թույտվության դեպքում․ Պուտին Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվիԴպրոցականը հրազենային վնասվածք է ստացել ռազմագիտության դասի ժամանակ. ՌԴ Ընտրություններ Վրաստանում. Հայաստանի համար ոչ մի լավ բանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձեինՀայաստանը մնում է Ռուսաստանի այն առանցքային գործընկերը, ով օգնում է շրջանցել պատժամիջոցները Իրանի նախագահը սպառնացել է «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը Այգեստան թաղամասի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն՝ հրդեհի բռնկումով. Հայտնաբերվել է տղամարդու դի. Մանրամասներ Վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ ԵռաբլուրումԻնչո՞ւ է Փաշինյանը դեռ իշխանության ղեկինԱյսօր հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու․ ԵԿՄ նախագահը կողմ է սահմանազատմանը99 տոկոսից ավելի ձայների հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» կստանա 54 տոկոս ձայն Հրդեհի հետևանքով քաղաքացու դի է հայտնաբերվել Կիևը Բաքվին առաջարկել է ռուսական գազի փոխարինման սխեմա Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Առանց մորուքի ու հեծանիվի». զարմանալի նմանություն Մոլդովայի և Հայաստանի վարչակարգերի միջևՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հոկտեմբերի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը. պատմության այս օրը (27 հոկտեմբեր)Հրդեհ է բռնկվել Գյումրիի Նորավան թաղամասում
Ամենադիտված