Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ. պատմության այս օրը (28 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր՝
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1270-վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։
1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։
1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։
1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։
1908-լույս է տեսել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:
1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։
1938 –ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։
1950 –ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։
1959 –ծնվել է նկարչուհի Նունե Աղբալյանը։
1963-վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։
1967- Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
1974-շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
1975-Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որն առաջացրել է զգալի ավերածություններ։
1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:
1993- ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։
1999- Հայաստանի Ազգային ժողովում իրականացված հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը ավարտվել է, լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո գերեվարվածներն ազատ են արձակվել։
2004-«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը:
2011-Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուք»-ի իր էջում:
2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։
2019-Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, ով կալանավորվել է։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
312 —տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։
1237 —եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծծնդյան օրը։
1420 –Չինաստանում Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը:
1469 —ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական էրազմ Ռոտերդամցին։
1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։
1707 —Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։
1860 — ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, Ձյուդոյի ստեղծող Դզիգորո Կանոն։
1885 –ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։
1886– Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:
1892- կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։
1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։
1903– ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։
1914 –ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։
1914 —ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի վակցինայի ստեղծող Ջոնաս Սոլկը։
1914- «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։
1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրա-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը։
1933– ծնվել բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ Գարինչան:
1940 —Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը նշվում է Հունաստանում որպես Օխիի օր։
1955 –ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։
1956– ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
1962 —Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։
1967 –ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։
1969- վախճանվել է ռուս սովետական բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։
1995– Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289 և վիրավորվել է մոտ 300 մարդ։
2011 —Մոսկվայում 6 տարյա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։
2023 —Ղազախստանի Կարկանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, որը եղել է զոհերի թվով խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկը, զոհվել է 46 մարդ:
Կ. Խաչիկյան