Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արժանին ստանալ դարպասների մոտ հաչելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կարող է Հայաստանի համար ավարտվել նույնքան տխուր, որքան եղել է անցյալ դարում Անգլիայի և Ֆրանսիայի հետ: Նաև դա են հաստատում Վրաստանի և Ուկրաինայի վերջին օրինակները, գրում է anna-news.info-ն։

Վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է օգտագործել իր երկրի տարածքը ՆԱՏՕ-ի երկրների ավիաբազաների կառուցման և տեղակայման համար։ Գերմանիայի հակազդեցության պատճառով, որը վախենում է դրանց վրա Իրանի և Ռուսաստանի սպառնալիքներից, առաջարկը դեռ չի ընդունվել, բայց որոշվել է Հայաստանում ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն ՆԱՏՕ-ի հրահանգիչներով։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է ինչպես ադրբեջանական այնպես էլ այլ աղբյուրներից: Ըստ The Wall Street Journal-ի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ այս տարվա ամռանը նախնական հավանություն է տվել ամերիկյան զորքերի տեղակայմանը ռուսական բանակի հեռանալուց հետո ազատված բազաներում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը 65 մլն դոլար է հատկացրել Երևանին, իսկ Եվրամիությունը 10 մլն եվրո։ Այդ միջոցների մի մասը կուղղվի ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն: Բացի դա Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կվերահսկի այդ գործընթացը։

Ակնհայտորեն, այս կերպ Փաշինյանը ցանկանում է պաշտպանվել Ադրբեջանից, որը, ստանալով Ղարաբաղը և վերադարձնելով 1992 թվականին հայկական բանակի կողմից գրավված Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ չորս գյուղերը, չի պատրաստվում կանգ առնել։ Հիմա Բաքվում ցանկանում են ստանալ ՀԽՍՀ տարածքում ստեղծված և նույն 1992 թվականին կորցրած անկլավները, բայց իրենք ամենևին էլ չեն ցանկանում վերադարձնել հայկական Արծվաշեն անկլավը: Հարավային Կովկասի քաղաքական ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն բացատրել է, որ Երևանի առաջարկվող անկլավների փոխանակումն անազնիվ է, որովհետև Արծվաշենը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ ադրբեջանական անկլավները հնարավորություն են տալիս վերահսկել Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները, ուստի այնտեղ պետք է զորքեր տեղակայվեն։ Եվ սա դեռ ամենը չէ: Իր երկրի և Թուրքիայի միջև հայկական Զանգեզուրով ուղիղ կապի կազմակերպման հարցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք տարի առաջ ասել էր, որ Զանգեզուրի միջանցքը կկառուցվի «Հայաստանն ուզի, թե ոչ, եթե չուզի տալ, մենք ուժով կվերցնենք»: Բացի այդ նա պնդում է, որ «պատմական ադրբեջանական հողեր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի ներկայիս տարածքը»։

Հիմա Փաշինյանը կարող է ասել, որ Ալիևը վախեցավ ամերիկացիներից և համաձայնեց հետաձգել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այնուամենայնիվ, դրանից չպետք է առանձնապես ուրախանալ: Նախ, որովհետև «հետաձգելն» ու «հրաժարվելը», ինչպես ասում են Օդեսայում, երկու շատ տարբեր բաներ են։ Երկրորդ հերթին այն պատճառով, որ ամերիկացիները (իսկ մինչ այդ անգլո-ֆրանսիացիները) իրենց վասալներին նման «հաղթանակներ» երբեմն թույլ են տալիս, որից հետո նորից նրանց շտապում են կրակի մեջ, իսկ վերջիններս զվարճալի է, բայց զարմանում են, թե ինչու՞ իրենց դեն նետեցին օգտագործված պահպանակի պես։

Դա հայերը մյուսներից լավ գիտեն։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ֆրանսիացիները գրավեցին թուրքական տարածքները Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հյուսիսում: Ընդ որում այդ օկուպացիային մասնակցել էր Հայկական լեգեոնը ֆրանսիական բանակի կազմում, և արդյունքում նախկինում վտարված 170 հազար հայեր վերադարձել էին իրենց տները։ Հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի զորքերի հետ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթացել, բայց արդյունքում տնտեսական զիջումների դիմաց ֆրանսիացիները լքեցին գրավված տարածքները, իսկ հայերը երկրորդ անգամ արտաքսվեցին։ Հայաստանի հյուսիսում ևս, իրադարձությունները նույն կերպ են ծավալվել։ Հայաստանը գայթակղվել էր Փոքր Ասիայի իր պատմական տարածքների վերադարձով, բայց երբ փորձեց գրավել դրանք և պարտություն կրեց, ոչ մի օգնություն չստացավ։ Փարիզը և Լոնդոնն անտեսեց Հայաստանի կառավարության հորդորն ուղղված «ողջ քաղաքակիրթ մարդկությանը»։

Արդեն մեր օրերում նույն կերպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ վարվեցին: Այս պահին նույն ճանապարհով է գնում նաև Ուկրաինան։

Անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ում ոչ մի կերպ չի կարելի Ռուսաստանի կողմնակից համարել, տխուր խոստովանել է, որ «Ռուսաստանի դարպասների տակ ՆԱՏՕ-ի հաչոցն էր, որ Կրեմլի առաջնորդին դրդեց համապատասխան արձագանքի»:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աստիճանաբար սկսել է ընդլայնել ՆԱՏՕ դաշինքը նախկին Կրեմլի վասալների և տապալված խորհրդային հանրապետությունների հաշվին։ Թեև ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերն այն ժամանակ խորհրդային ղեկավարության հետ հանդիպումներին տվել էր «երկաթե երաշխիքներ», որ «ՆԱՏՕ-ի զորքերը ոչ մի թիզ դեպի արևելք չեն առաջանա», բայց...։

Մի խոսքով Կրեմլը հանդուրժեց Արևելյան Եվրոպայի ու Բալթյան երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, սակայն Վրաստանում ու Ուկրաինայում հաչոցներին դիմանալու համբերությունը սպառվեց։ Ուստի, կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, եթե Հայաստանում հայտնվեն ամերիկյան բազաներ, և այնտեղից սկսեն անօդաչու թռչող սարքեր թռչել դեպի Կովկաս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Խոշոր վթար՝ ՌԴ-ում․ 25 տուժած կաԾանոթ ու միաժամանակ անհայտ … հարսանեկան զգեստէժան դեղեր են վաճառվում թանկ գներով. Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Mercedes»-ումԷրդողանի նոր նվաստացուցիչ պահանջըԺամեր շարունակ ջուր չի լինիՏիտղոսային ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից. կեղծ թեզեր են նետում Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց«Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովում. Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները և Անդրկովկասում հաղորդակցությունների բացումը»  Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Արժանին ստանալ դարպասների մոտ հաչելու համար»Քոբուլեթիում հղի կինը վթարի է ենթարկվել և մահացելԿենսաթոշակի մասինՎթարի հետևանքով 36 ժամ գազ չի լինի Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ. պատմության այս օրը (28 հոկտեմբեր)Նման հայտարարությունը ծանր հարված է մեր զինծառայողին․ Տիգրան Աբրահամյան Ահասարսուռ դեպք՝ Երևանում․ 39-ամյա որդին սպանել է մորըԵրկու մանուկ որբ մնաց․ բացառիկ կադրեր՝ Էլեն Իսրայելյանի ողբերգական վթարիցԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԽոշոր վթար՝ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին անդամակցության հետ կապված նպատակներին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է կայացած խորհրդարանական ընտրություններինՀրդեհ է բռնկվել Գյուլբենկյան փողոցում հայտնի հացի փռերից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճանՀիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհըԽամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»Հայաստանում եղանակը կցրտի ևս 2-3 աստիճանով, այս գիշեր Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշոր հրդեհ Կոմիտասի պողոտայում (տեսանյութ) Թել Ավիվի մոտակայքում Բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ. կան տուժածներ Արմավիրի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներՓրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան արձագանք տալ՝ Ուկրաինային ՌԴ խորքը հարվածելու թույտվության դեպքում․ Պուտին Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվիԴպրոցականը հրազենային վնասվածք է ստացել ռազմագիտության դասի ժամանակ. ՌԴ Ընտրություններ Վրաստանում. Հայաստանի համար ոչ մի լավ բանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձեինՀայաստանը մնում է Ռուսաստանի այն առանցքային գործընկերը, ով օգնում է շրջանցել պատժամիջոցները Իրանի նախագահը սպառնացել է «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը Այգեստան թաղամասի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն՝ հրդեհի բռնկումով. Հայտնաբերվել է տղամարդու դի. Մանրամասներ Վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ ԵռաբլուրումԻնչո՞ւ է Փաշինյանը դեռ իշխանության ղեկինԱյսօր հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու․ ԵԿՄ նախագահը կողմ է սահմանազատմանը99 տոկոսից ավելի ձայների հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» կստանա 54 տոկոս ձայն Հրդեհի հետևանքով քաղաքացու դի է հայտնաբերվել Կիևը Բաքվին առաջարկել է ռուսական գազի փոխարինման սխեմա Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Ամենադիտված