Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջև։ Նպատակն է ամրապնդել համագործակցությունը գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից,  համաձայնագրերը ստորագրել են  ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։

ՀՀ ԳԱԱ նախագահը, շնորհավորելով գործընկերներին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյա հոբելյանի առթիվ, նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտական ​​կազմակերպությունների և գիտնականների միջև ներկայում հաջողությամբ զարգանում է։  

 «ՀՀ ԳԱԱ ինստիտուտները երկար տարիներ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում։ Այսօր այդ փոխգործակցությունը կամրապնդվի համաձայնագրով, որը լրացնում է ՌԳԱ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նախկինում ստորագրված գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը։ Համաձայնագրին կցված է ճանապարհային քարտեզ, որը ներառում է համագործակցության ոլորտներն ու թեմաները», - ասել է Աշոտ Սաղյանը։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով շեշտել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական փոխգործակցության կարևորությունը գիտական ​​և կրթական ոլորտներում։ «Այս փաստաթղթերը և դրանց իրագործումը նպատակ ունեն ընդլայնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական ​​հաստատությունների ու կազմակերպությունների և Հայաստանի ավելի քան 30 գիտական ​​ինստիտուտների և կենտրոնների գիտնականները սերտ համագործակցությամբ կաշխատեն լուծել բարդ խնդիրներ։ Այս փոխգործակցությունը լավ օրինակ է, թե ինչպիսի մոտեցում պետք է լինի մեր երկրների հարաբերություններում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հարմարեցնելու կուտակված ներուժը նոր կարիքների և նոր իրողությունների համար։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի ղեկավարությանը երկկողմ գիտակրթական համագործակցության ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագծերի նախաձեռնման և խթանման համար», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։

ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոն նշել է. « Վստահ եմ՝  այս փաստաթղթերի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի հետ մեզ երկար տարիներ միավորում է եղբայրական պատմությունը» 

Իրանը խաղաղության կողմնակից է, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր ժողովրդի իրավունքները․ ՓեզեշքիանՎրաստանում բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջումԱդրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. ԷրդողանԱրգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազություն«Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրն անհրաժեշտ է կնքել մինչեւ COP 29-ը». Ֆրանսիայի դեսպան․ ՀետքՌուսաստանում հայտարարել են՝ Արևմուտքը նոր «մայդան» կկազմակերպի Վրաստանում` ուկրաինական մոդելովՎահե Ղազարյանը Կատար կմեկնիՌուս սահմանապահների ամբողջական դուրսբերման մասին որոշում դեռևս չկա․ ԱԱԾ պետ (Տեսանյութ)Իրանում հայտարարել են՝ հզոր հակահարված կտան ԻսրայելինՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետՈչ օլիմպիական քաշերի ԱԱ. Կարեն Ասլանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչԻսրայելը 534 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ Iron Beam լազերային ՀՕՊ համակարգեր գնելու համարԱռաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրենՎրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվում է «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարը (տեսանյութ)Ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներին Ջերմուկից հանի՞. Էդվարդ ԱսրյանTelegram-ն արգելափակել է «Russia Today» հաշիվը Ուկրաինայի համար. մանրամասներ Ողբերգական վթար․ 5 անչափաhաս է մահացել ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է Ջերմուկում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել Վրաստանը ցանկանում է դադարեցնել վառելիքի ներկրումը Հայաստան մեծ մասամբ այցելել են զբոսաշրջիկներ Իրանից, Վրաստանից, Չինաստանից և Հնդկաստանից Քաղաքացին հայտնվել է գնացքի դիմաց, գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել. նա հիվանդանոցում մահացել է Ռուսաստանը չի խուսափի Վրաստանի իշխանությունների հետ շփումներից. Լավրով Սահմանագոտու շինարարությունում ընդգրկված են մեծ թվով հնդիկներ․ Ոսկան Սարգսյան Գազօջախները՝ մահվան պատճառ ՌԴ–ի կողմից միջամտություն չի եղել․ Պեսկովը՝ Վրաստանում ընտրությունների մասին «Վրացական երազանքը» կաշառք է բաժանել հայաբնակ շրջաններումԽոշոր վթար՝ ՌԴ-ում․ 25 տուժած կաԾանոթ ու միաժամանակ անհայտ … հարսանեկան զգեստէժան դեղեր են վաճառվում թանկ գներով. Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Mercedes»-ումԷրդողանի նոր նվաստացուցիչ պահանջըԺամեր շարունակ ջուր չի լինիՏիտղոսային ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից. կեղծ թեզեր են նետում Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց«Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովում. Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները և Անդրկովկասում հաղորդակցությունների բացումը»  Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Արժանին ստանալ դարպասների մոտ հաչելու համար»Քոբուլեթիում հղի կինը վթարի է ենթարկվել և մահացելԿենսաթոշակի մասինՎթարի հետևանքով 36 ժամ գազ չի լինի Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ. պատմության այս օրը (28 հոկտեմբեր)Նման հայտարարությունը ծանր հարված է մեր զինծառայողին․ Տիգրան Աբրահամյան Ահասարսուռ դեպք՝ Երևանում․ 39-ամյա որդին սպանել է մորըԵրկու մանուկ որբ մնաց․ բացառիկ կադրեր՝ Էլեն Իսրայելյանի ողբերգական վթարիցԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԽոշոր վթար՝ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին անդամակցության հետ կապված նպատակներին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Ամենադիտված