Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» թոզփչոցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Կազանում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որն ընթանում էր առանց միջնորդների։ Այս ֆորմատը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է ազատվել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստվերից ու հասնել դրա վերջնական լուծարմանը։ Բացի այդ, բազմիցս ականատես ենք եղել, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում, երբ առանց միջնորդական առաքելության Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ու պայմանավորվածություններ ձեռք բերում։ Լավագույն օրինակը Դուշանբեի վերելակային հանդիպումն է, երբ կողմերը պայմանավորվեցին չկրակել, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց։
 
Ավելին, առանց միջնորդների հանդիպումն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մինչև վերջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու պետք եղած դեպքում խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու չկա որևէ միջազգային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի զսպել Ադրբեջանի ախորժակը։ Իսկ այս ամենը ճանապարհ է բացում նոր զիջումների ու տարածքային կորուստների համար։ Այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են համաձայնել նման պայմաններում հանդիպում անցկացնելու տարբերակին: Նախ՝ որպեսզի ժողովրդին ցույց տան, թե խաղաղության օրակարգն առաջ են մղում, որի այլընտրանքն, ըստ իրենց, պատերազմն է։
 
Նոր պատերազմով վախեցնելով հանրությանը՝ Փաշինյանը ձևացնում է, որ իր իշխանության կողմից տարվող քաղաքականությունը շատ արդյունավետ է։ Դրա համար էլ նա հայտարարում է, թե Հայաստանի ապագայի մասով հիմա ավելի հանգիստ է, քան 2018 կամ 2019 թվականներին։ Ու դա պայմանավորում է նրանով, որ տեսնում է առկա ռիսկերի կառավարման հնարավորություն, որն իրականություն է դառնալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի հայեցակարգի» շրջանակներում։ Բայց ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ դա լրիվ հակառակի մասին է։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական ճանապարհով Ադրբեջանն իր զորքերը պիտի դուրս հանի Հայաստանի տարածքից, բայց Ադրբեջանից այս մասով դրական պատասխան չկա։ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք մնալու են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են։ Նա միշտ ընդգծել է հայկական դիրքերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու կարևորությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե «իրական Հայաստանի հայեցակարգն» իսկապես գործում է, ապա ինչո՞ւ սահմանազատումը Տավուշից այն կողմ չի անցնում։
 
Պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի իր զորքերը դուրս հանել Հայաստանի օկուպացված մասերից, այլապես եթե նման մտադրություն լիներ, ապա երբ Փաշինյանն առաջարկում էր զորքերի երկուստեք հետքաշում, Բաքուն պիտի որ համաձայներ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։ Իրերի այն դրությունը, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել իր նախորդներից, դրական իմաստով էականորեն տարբերվում է ներկայիս իրավիճակից, քանի որ հայկական կողմի դիրքերն այն ժամանակ առավել ամուր էին, քան հիմա է։
 
Բայց տարօրինակ կերպով Փաշինյանը նշում է, թե հիմա ավելի հանգիստ է։ Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։ Դրա համար էլ Բաքվից կոշտ հայտարարություններ են հնչում հատկապես Հայաստանի ընդդիմության հասցեին, թե իբր ռևանշիստները ցանկանում են գլուխ բարձրացնել։ Իսկ թե Հայաստանի հետ ինչ կարող է տեղի ունենալ, այնքան էլ հետաքրքիր չէ փաշինյանական իշխանությանը։ Ուղղակի հիմա խնդիրն այլ է. կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ ինքը կառուցողական է, տրամադրված է բանակցելու, բայց երբ համաժողովն անցնի, իրավիճակը ևս կփոխվի, ու Բաքուն ավելի կոշտ դիրքերից հանդես կգա։
 
Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում իր պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում։ Այնինչ, «թոշակի գնալու» դեպքում երևի թե մի անգամ օգուտ կտա մեր երկրին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)
Ամենադիտված