Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թշնամիների դուդուկի նվագի տակ». դիվանագիտական տարօրինակություններ և Երևանի կամքի կաթվածահարություն 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Երևանը վաղուց զրկված է մանևրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից այն հարթակներում, որտեղ կան Հայաստանի իրական հակառակորդներն ու թշնամիները, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, գրում է eadaily.com-ը։ Ըստ փորձագետի, Հայաստանի իշխանությունները կարող են իրենց թույլ տալ դեմարշ անել և բոյկոտել հանդիպումներն այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը կամ ԱՊՀ-ն, բայց ոչ մի դեպքում իրավունք չունեն մերժել Թուրքիայի հրավերները և չմասնակցել այն ձևաչափերին, որտեղ ներկա է Թուրքիայի ղեկավարությունը, օրինակ «3+3» ձևաչափը կամ Անթալիայի դիվանագիտական համաժողովը: «Մեծ հաշվով նրանք (Հայաստանի իշխանությունները) հնարավորություն չունեն մերժելու այդ հրավերները հիմնավորելով դրանք խնդիրների առկայությամբ կամ նպատակահարմարության բացակայությամբ»,- ասել է Մելքոնյանը Review հաղորդման եթերում։ «Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ դա «3+2» ձևաչափ է, ոչ թե «3+3», քանի որ Վրաստանը չի մասնակցում հանդիպումներին։ Բացի այդ, այս ձևաչափը ևս մեկ հարթակ է, որտեղ Թուրքիան կարող է լինել թելադրող կողմի, գործընթացները խթանող միջնորդի դերում։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ ամեն ինչ զիջող կողմի դերում փոխարենը ոչինչ չստանալով»,- պնդել է փորձագետը։

Մելքոնյանը նաև նշել է, որ վերջին տարիներին հայկական և թուրքական կողմերի միջև բազմաթիվ շփումներ են եղել, սակայն այդ ամբողջ շփումներն ունեցել են մեկ արդյունք, որն է արդյունքի իսպառ բացակայություն։ Այն դիտարկմանը, որ երկրի իշխանությունները հենց Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների փաստն են համարում  արդյունք՝ գործընթացը մեռյալ կետից շարժելու միջոց, Մելքոնյանը հակադարձել է ասելով. «Մի՞թե դա գեղագիտական հաճույքի համար է»։ Թուրքագետի խոսքով Թուրքիայի կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանի երկրների, հետևաբար և Հայաստանի սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ հայտարարության ստորագրումը չպետք է համարել հաջողություն, քանի որ դրա առկայությունը ոչ մի կերպ չի սահմանափակի Թուրքիային իր գործողություններում: «Թուրքիան երբևէ չի հայտարարել, որ չի հարգում Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սակայն գրավել է այդ երկրի 3 հազար քառակուսի մետր տարածքը։ Թե՞ չի հայտարարել, որ հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, բայց ներկայումս գրեթե ամեն օր է խախտում Իրաքի հետ սահմանը»,- ասել է նա։

ԸՆդ որում նման միտում է նկատվում նաև Երևանի և Բաքվի հարաբերություններում ինչի մասին էլ հերթական անգամ գրել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը.

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾ ՉՈւՆԻ ԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ, ՈւՄ ԵՄ-ն ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԱՌՃԱԿԱՏՎԵԼՈՎ

Ադրբեջանը շարունակում է պայքարը Եվրամիության (և առաջին հերթին Եվրախորհրդարանի) հետ, և առանց շշեր նետելու այլևս անհնար է պարզել, թե ով ում վրա է հարձակվում։ Վերջինից. Ադրբեջանի ԱԳՆ «ձայն» Այխան Հաջիզադեն  և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը միաժամանակ մերժել են եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտին, ով համարձակվել էր անդրադառնալ Բաքվի կողմից անկախ լրագրողների, քաղաքական հակառակորդների, ինչպես նաև գերի ընկած հայերի նկատմամբ ճնշումներին։ Աստված նրանց հետ իրենց վեճերով, բայց այդ ամենը վերաբերվում է նաև Բաքվի զնդաններում գտնվող թշվառ հայ պատանդներին։ Ադրբեջանցի ֆաշիստ Հաջիևը պաթոսով դաս է տալիս եվրահանձնակատարին, «հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերի պատճառով, ովքեր սպանել են Ադրբեջանի անմեղ քաղաքացիներին, և դա համարժեք է նացիստական ռազմական հանցագործներին ազատ արձակելուն»: 

Այստեղ տրամաբանական կլիներ լսել Հայաստանի Հանրապետության հաստատակամ դիրքորոշումը, ի վերջո, իր քաղաքացիներին են մեղադրում Աստված գիտի ինչում։ Բայց Հայաստանի Հանրապետությունը թքած ունի իր քաղաքացիների և նրանց ճակատագրերի վրա: Ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետությունն ինքը ոչ մի բան չի անում, միայն բարեհաճորեն թույլ է տալիս կողմնակի մարդկանց տեր կանգնել տառապյալ հայերին: Յուրաքանչյուր հայ պետք է ականջին օղ անի, որ  Հայաստանի Հանրապետության կենդանի խորհրդանիշն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը թքում է իր ընտրողների երեսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված