Գյուղում ասում են՝ կատվին տանջամահ անողը թմրանյութ է օգտագործել
ԻՐԱՎՈՒՆՔԵրեկ համացանցով մեկ դաժան կադրեր էին տարածվում, թե ինչպես է երեխան տանջամահ անում վանդակում փակված կատվին, իսկ տղամարդը կողքից քաջալերում փոքրիկին։ Խոշտանգումը կազմակերպող տղամարդը Ավշար համայնքի բնակիչ Մարզպետ Գրիգորյանն է։
Նա փոքրիկ կատվիկի կտտանքը կազմակերպել է այն բանից հետո, երբ վերջինս գողացել է իր աղունիկին։ «Հրապարակ»-ը զրուցեց նրա համագյուղացիների հետ։ Մեզ պատմեցին, որ նա ամուսնացած է, ունի որդիներ, տեւական ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, վերջին տարիներին է վերադարձել Հայաստան։ Ասացին, որ նրա եղբայրը նախկինում դատապարտված է եղել, այժմ ազատության մեջ է։ Գյուղում խոսում են, որ Մարզպետ Գրիգորյանը երբեմն նաեւ «պլան» է օգտագործում ու նման դաժանությունը նաեւ դրան են վերագրում։
Նշենք, որ կենդանասերներն այսօր գնում են Ավշար համայնք՝ ակցիա անելու եւ ազատազրկում պահանջելու նրա նկատմամբ։ Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-ր