Hyundai-ն ներկայացրել է անաղմուկ, ջրածնով աշխատող antesaneli մարտական տանկի գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավկորեական Hyundai Rotem դուստր ձեռնարկությունը ներկայացրել է Կորեայի Հանրապետության ջրածնային շարժիչով աշխատող հիմնական մարտական տանկերի ապագայի իր տեսլականը: Ընկերության տվյալներով K շարքի մարտական տանկերի հաջորդ տարբերակը՝ K3-ը, կհամալրվի ջրածնային շարժիչներով և այլ առաջադեմ տեխնոլոգիաներով թույլ տալով նրանց դառնալ աշխարհի ամենաառաջադեմ տանկերից մեկը, գրում է overclockers.ru-ն։
Հաղորդվել է, որ ջրածնային շարժիչով նոր K3 տանկը մշակվել է Կորեայի պաշտպանության զարգացման գործակալության և այլ ազգային հետազոտական ինստիտուտների հետ համատեղ: Սպասվում է, որ այդ տանկը մասսայական արտադրության մեջ կմտնի արդեն 2040 թվականին դառնալով աշխարհում առաջին նման ռազմական մեքենան:
K շարքի կորեական տանկերի դիզելային շարժիչներին կփոխարինեն ջրածնային շարժիչները։ Դա կիրականացվի փուլերով՝ առաջին նախատիպերը կհամալրվեն հիբրիդային ջրածնային և դիզելային շարժիչներով։ Այս հայտարարությունը վերջինն էր Հարավային Կորեայի այն հայտարարությունների մեջ, որ նա ձգտում է աստիճանաբար դադարեցնել իր ռազմական մեքենաներում ներքին այրման շարժիչներ օգտագործելը:
«Հաջորդ սերնդի հիմնական մարտական տանկը կգերազանցի ներկայիս մոդելների հնարավորությունները հնարավորություն տալով ապագա պատերազմում ավելի արդյունավետ իրականացնել առաքելությունը օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Հաշվի առնելով մարտադաշտի փոփոխվող պայմանները, հետագա շտկումներ են պահանջվում ապագա տանկերի կրակային հզորության, կառավարման և գոյատևման բարելավման համար, որպեսզի դրանք ավելի օպտիմիզացված լինեն և ապահովեն առավելագույն մարտական սիներգիա», - բացատրել է Hyundai Rotem-ն իր կայքում: «Hyundai Rotem-ն ակտիվորեն կպատրաստվի ապագայի պատերազմներին զարգացնելով հաջորդ սերնդի հիմնական մարտական տանկերը, որոնք կարող են լրացնել և փոխարինել հներին: Դա է մեր առաջնահերթ նպատակը»,- ավելացրել են ընկերությունից։
Նոր K3 տանկը հագեցած կլինի անտեսանելի լինելու բարելավված հնարավորություններով, ինքնավար կառավարմամբ ուղղորդվող անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև նոր 130 մմ-ոց ողորկափող հիմնական հրանոթով: «Հաջորդ սերնդի տանկն օգտագործելով արհեստական ինտելեկտի վրա հիմնված կրակի կառավարման համակարգը կունենա հարվածների կանխարգելման հզոր հնարավորություններ», - ասել է Hyundai-ի ներկայացուցիչ Ռոթեմը: Նոր տանկի ստեղծումն ուղղված է ոչ միայն ռազմական տեխնիկան բարելավելուն, այլ նաև այն ավելի էկոլոգիապես մաքուր դարձնելուն: Դա նաև բերում է լուրջ բարելավումների, որոնք պետք է նոր տանկը դարձնեն ավելի բազմակողմանի և մահացու մարտի դաշտում: Նախ, ջերմային ազդեցությունը զգալիորեն նվազում է տաք արտանետվող գազերի բացակայության պատճառով: Շարժիչի նոր տեխնոլոգիան նաև զգալիորեն նվազեցնում է շարժիչի շահագործման ընթացքում առաջացող աղմուկի մակարդակը: Դա նաև նրան ավելի մեծ հզորություն է տալիս, չխոսելով վառելիքի զգալի տնտեսման մասին:
Ավելի քիչ շարժվող մասերի դեպքում նոր տանկը պետք է զգալիորեն ավելի հեշտ լինի պահպանելը: Այն ավելի լավ կշարժվի զառիթափ և կոշտ տեղանքներով:
Հարավային Կորեայի բանակի ներկայացուցիչների հայտարարության համաձայն նոր K3 տանկը շահագործելու է 3 հոգուց բաղկացած անձնակազմը՝ վարորդ, հրամանատար և հրաձիգը: Անձնակազմը տեղակայվելու է զրահապատ պարկուճում՝ կորպուսի առջևի մասում: Այդ դիզայնն ուղղված է անձնակազմի անվտանգության բարձրացմանը, նրանց մեկուսացնելը հնարավոր սպառնալիքներից:
Տանկի կրակային հզորությունը հիմնված է հեռակառավարվող 130 մմ-ոց ողորկափող թնդանոթի վրա։ Դա պետք է հնարավորություն տա տանկին խոցել թիրախները մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա։ Այն նաև հագեցած կլինի առաջադեմ պաշտպանությամբ՝ բաղկացած պողպատից, կերամիկայից և կոմպոզիտային նյութերից պատրաստված մոդուլային զրահից։
Տանկը համալրված կլինի նաև 8 կիլոմետր հեռահարությամբ բազմաֆունկցիոնալ հակատանկային կառավարվող հրթիռներով։ Հեռակառավարման վահանակով պտուտահաստոցում 12,7 մմ-ից մինչև 30 մմ տրամաչափով փոքր գնդացիրների տեղադրումն ավելի կընդլայնի տանկի վնասաբեր կարողությունները:
Hyundai Rotem-ի ներկայացուցիչները կարծում են, որ տանկի անտեսանելի դիզայնը և ռադարների և ինֆրակարմիր բնութագրերի կրճատումը կդժվարացնեն այն հայտնաբերելը մարտի դաշտում այնպես, ինչպես լեհական PL-01 տանկի մոտ է: Այսպիսով, Հարավային Կորեան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կմշակի ու կներդնի ջրածնային էներգիայով աշխատող հիմնական մարտական տանկեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը