Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։ Մեթոդիկայով 2020 թ.-ից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։

Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն՝ առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։ Այս մոտեցումը հնարավորություն է, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

Ըստ հանձնաժողովի, շահագործման և պահպանման ծախսերի «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածում զգալի մաս են կազմում նյութական ծախսերը: «Գազպրոմ Արմենիան» գազամատակարարման համակարգում նորոգման աշխատանքներն իրականացնում է ինչպես ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերի, այնպես էլ ներդրումային ծրագրերի շրջանակում՝ վերջինիս պարագայում դրանց փոխհատուցումը ստանալով սակագներում մաշվածության և շահույթի ներառման միջոցով։ Ուստի մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է, որ սակագնի հաշվարկներում նախատեսված նորոգման և նյութական ծախսերը ենթակա են պարտադիր կատարման 90 տոկոսի չափով (հաշվի առնելով 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին նախատեսված խնայողությունը), որը չապահովելու դեպքում սակագնով ստացված և չծախսված գումարները գործող մեթոդիկայի համաձայն դիտարկվում են որպես ներդրումների ֆինանսավորման աղբյուր։

Արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գազամատակարար ընկերությունը, հնարավորություն ունենալով ծախսերի կրճատման վերջնական թիրախին հասնել ավելի կարճ ժամկետում, պարտադիր կատարման 90 տոկոս շեմով պայմանավորված այդ խթանը չի ունենում։ Միևնույն ժամանակ, խթանիչ կարգավորման 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին մեթոդիկայով ամրագրված է նորոգման և նյութական ծախսերի՝ 1-ին հնգամյա ժամանակահատվածի արդյունքներով կրճատված մեծության նկատմամբ ևս 10 տոկոսով կրճատում, ինչի արդյունքում սկզբնական տարվա նկատմամբ ընդհանուր կրճատումը կկազմի 19 տոկոս: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմը և այն 90 տոկոսի փոխարեն ամրագրել 81 տոկոս։

Մեթոդիկայի 15-րդ կետով ամրագրվել է, որ 1-ին և 2-րդ հնգամյա ժամանակահատվածներում գազամատակարարման համակարգում ներդրումները կկազմեն մինչև 195 մլրդ դրամ, այդ թվում՝ 1-ին հնգամյա ժամկետում՝ մինչև 80 մլրդ դրամ։ Սակայն գազամատակարարման համակարգի կարիքներից ելնելով, որոշակի փոփոխություններ են իրականացվել հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում, որի արդյունքում 1-ին հնգամյա ժամկետում կկատարվեն ավելի շատ ներդրումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում»
Ամենադիտված