Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ (31 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ում և անգլերենախոս այլ երկրներում՝ Հելոուին, Ռուսաստան՝ Սուրդոթարգմանիչի և Բանտերի աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1817- վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին:
1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:
1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը:
1895- երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ:
1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը:
1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:
1958- բացվել է Ավետիք Իսահակյանի՝ Վարպետի, տուն թանգարանը:
1978-վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:
1986– ծնվել է ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
2006-Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հայազգի անդամ Յուրի Ջորկաևը, որի New York Red Bulls թիմը պարտվելով դուրս էր մնացել ԱՄՆ-ում անցկացվող MLS առաջնությունից, թողել է ֆուտբոլը:
2008- վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
2011- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:
2018-նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։
2019- Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան 5-ի սահմանում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ եւ հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուների։
2020-Հայաստանի օմբուսմեն Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ:
2022- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
475 —Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել:
1517– Մարտին Լյութերն իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և սկիզբ դրել ռեֆորմացիային:
1589 —գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը, նրան անվանում էին «բեդբուրգյան սատանա»:
1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը:
1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը:
1887 —ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:
1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1892 – ծնվել է ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:
1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:
1905 —ստեղծվել է Մարկովյան հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկովյան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի):
1922 –ծնվել է ռուս սովետական դերասան Անատոլի Պապանովը:
1922 —Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով, պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը և սկսվել է ֆաշիստական իշխանությունը:
1941- ԱՄՆ-ում տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվում է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը:
1943 —Կարմիր բանակի սպառազինության մեջ է պաշտոնապես ընդունվել ԻՍ-2 ծանր տանկը, ԻՍ կրճատումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:
1956 - Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսում են Եգիպտոսի ռմբահարումը, ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը:
1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:
1974- վախճանվել է վրացի սովետական կինոյի և թատրոնի ռեժիսոր Միխեիլ Ճիաուրելին:
1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են նրա երկու սինքխ հավատքի թիկնապահները:
1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ֆելինին («Ամարկորդ», «8½», «Ճանապարհ»):
1999- EgyptAir ընկերության SU-GAP օդանավն ընկել է Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձիք:
2000- կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը:
2007 —պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է, իսկ ավելի քան 50-ը ստացել վնասվածքներ:
2011- աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է յոթ միլիարդի օր:
2015 —Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձիք զոհվել են:
2018 —Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:
2020 —վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ՝Քոններին:
Կ. Խաչիկյան