Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել նախընտրական արշավի ընթացքում իր առաջադրած նախաձեռնություններին։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Քլինթոնի թվիթերյան միկրոբլոգում։
Նոր կազմակերպությունը ստացել է Onward Together («Առաջ միասին») անվանումը:
«Մենք գործարկում ենք Onward Together »-ը, որպեսզի մարդիկ ոգևորվեն ու մասնակցեն քաղաքական գործընթացներին, համակարգեն իրենց գործողությունները և նույնիսկ իրենց թեկնածություններն առաջադրեն ընտրություններում»,- գրել Է Քլինթոնը: