Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` կտրոն քաշելու եղանակով։

Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք Հայաստանի Հանրապետությունից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, հորդորում ենք առաջիկայում ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չսպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։

Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կարող է ներկայացնել միայն վավեր անձնագիր, իսկ եթե նախատեսում է այցելել այլ/երրորդ երկիր, ապա պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն՝ նոր վկայական ստանալու համար։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Նույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային բաժիններ։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո 070 ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ
Ամենադիտված